«Ռոման» ոչինչ չորոշող խաղում հաղթեց «Յուվենթուսին»
Արխիվ 16-20Իտալիայի Ա Սերիայի վերջին տուրում «Յուվենտուսն» ընդունեց «Ռոմային» (1-3):
Հանդիպման առաջին գոլը խփվեց 5-րդ րոպեին, որը հեղինակեց Գոնսալո Իգուայինը:
23-րդ րոպեին հյուրերը իրացրին անկյունային հարվածը և Նիկոլա Կալինիչը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Առաջին խաղակեսի վերջնամասում «Ռոման» տասնմեկ մետրանոցի իրավունք ստացավ, որը վստահորեն իրացրեց Դիեգո Պերոտին:
Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին Պերոտին դարձավ դուբլի հեղինակ:

