«Ռոման» հաղթանակի հասավ առաջատարի նկատմամբ
Արխիվ 16-20Իտալիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց առաջատար «Յուվենտուսին» և առավելության հասավ 3-1 հաշվով։
«Գայլերի» կազմում գոլի հեղինակներ դարձան Նիկոլա Կալինիչը (23') և Դիեգո Պերրոտին (44' 11մ., 52')։
Թուրինյան ակումբի միակ գնդակը խփեց Գոնսալո Իգուաինը։
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր, սակայն չմասնակցեց հանդիպմանը։
Այսպիսով, «Ռոման» առաջնությունն ավարտում է 5-րդ հորիզոնականում` իր ակտիվում ունենալով 70 միավոր։
«Յուվենտուսը» դեռ երկու տուր առաջ հռչակվել էր Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն։
«Ծեր Սինյորան» այս առաջնությունում վաստակել է 83 միավոր։

