Օբամեյանգի դուբլի շնորհիվ «Արսենալը» նվաճեց Անգլիայի գավաթը
Արխիվ 16-20Անգլիայի Գավաթի եզրափակիչում «Արսենալն» ընդունեց «Չելսիին» և առավելության հասավ 2-1 հաշվով։
Հանդիպման սկզբում խաղի
հաշիվը բացեցին հյուրերը. Գոլի հեղինակ դարձավ Կրիշտիան Պուլիշիչը, որն առաջին խաղակեսի վերջնամասում վնասվածք ստացավ և ստիպված եղավ լքել խաղադաշտը։
Այնուհետև 28-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի հստակ իրացմամբ հաշիվը հավասարեցրեց Էմերիկ Օբամեյանգը։
«Զինագործների» հարձակվողը 67-րդ րոպեին հերթական գնդակն ուղարկեց «Չելսիի» դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։
«Արսենալն» այս հաղթանակով 14-րդ անգամ է դառնում Անգլիայի գավաթակիր։

