Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար է լինելու. առողջապահության նախարար
Արխիվ 16-20Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար կլինի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ օգոստոսի 10-ից պատվաստանյութ կսկսեն մատակարարել մարզեր, բազմաթիվ բնակիչներ կարող են պատվաստվել արդեն հոկտեմբերին:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատում են 17 գիտական կազմակերպություններ: Ներկա պահին արդեն հաջողությամբ ավարտվել են Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի ստեղծած դեղամիջոցի կլինիկական փորձարկումները:
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ պատվաստանյութը կարող են գրանցել օգոստոսի 10-12-ը, իսկ քաղաքացիական շրջանառության համար այն հասանելի կլինի օգոստոսի 15-16-ը:
Կլինիկական փորձարկումներ է սկսել իրականացնել նաև «Վեկտոր» կենտրոնը:

