Բագրատյանին տեսել են Տավուշում՝ ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի հետ hraparak.am

Արխիվ 16-20

ԲՀԿ-ից տարբեր սկզբունքային տարաձայնությունների պատճառով հեռանալու մասին հայտարարությունից առաջ Սերգեյ Բագրատյանը 4 օրով եղել է Տավուշի մարզում՝ Բերդում, Իջևանում, որտեղ նրան տեսել էին ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի հետ ու նրա հետևից քայլելիս։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

««Հրապարակի» հետ զրույցում Սերգեյ Բագրատյանը հաստատեց, որ հուլիսի 13,14,15 -ին եղել է Տավուշում։ «Գնացել էի Բերդ, գնացինք Այգեպար, Կարմիրաղբյուր, դիրքերում չենք եղել, գյուղերում ենք եղել, բնակչության հետ շփվել, իրենց հոգսերն ենք նայել, էդ որ տներն ավերվել էր, բարեգործի հետ ենք պայմանավորվել, որ օգնենք, տեսնենք»,-ասաց Սերգեյ Բագրատյանը։

ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի հետ ի՞նչ գործ ուներ։ Սերգեյ Բագրատյանն ասաց․ «Իրենք առանձին եկան, ես էլ առանձին էի գնացել, ընտեղ տեղում հանդիպեցինք։ Ես նույնիսկ՝ ըտենց․․․ հարցնելով իմացա։ Ինքը ճիշտ ա, բարևեց, հարցրեցի՝ ասի՝ լրագրող ա՞, ասին՝ չէ, ՊՈԱԿ-ի տնօրենն է։ Հետո էլ ինքը տենց ջերմ հրավիրեց, որ եկեք, միասին գնանք դիրքեր, բայց քանի որ ես նախատեսել էի  Բերդի քաղաքապետին հանդիպեի, հետո եկեղեցականների հետ աշխատանքն էր ինձ շատ դուր եկել, ուզում էի հատուկ շնորհակալություն հայտնեի, իրենց էի ուզում ավելի շատ տեսնեի, ու տենց»։

Պարոն Բագրատյանին հարցրեցինք՝ իսկ Հովհաննես Մովսիսյանի հետ խոսե՞լ է հայտնի դեպքերի մասին՝ ԲՀԿ-ից «պոկվել», և այլն։ Նա էլ ասաց՝ «չէ, չէ, էդ ժամանակ դեռ տենց բան չկար»։

Բնականաբար, «Հրապարակը» չէր կարող շրջանցել ԲՀԿ-ական՝ այլևս նախկին գործընկերների հետ հարաբերությունների մասը։ Լարված հարաբերություններ են, բայց պատրաստվո՞ւմ է, և եթե այո, ապա ինչպե՞ս է պատրաստվում շփվել նախկին կուսակիցների հետ։ Սերգեյ Բագրատյանն ասաց․«Ամեն մեկն իր աշխատանքն է անում․․․ գործընկերներն էլ եթե․․․ընկեր են, ընկեր են, եթե ընկեր չեն․․․ քաղաքականությունը չպիտի խանգարի անձնական հարաբերություններին»։

Իսկ Բագրատյանը հնարավոր համարո՞ւմ է անձնական հարաբերություններ։ Ասաց՝ «ես խնդիր չունեմ, եթե իրենք ունեն, չգիտեմ»։  Ասացինք՝ «իրենք համարում են, որ Դուք դավաճանեցիք»։ Բագրատյանն էլ՝ «իրենք համարում են, դա էլ իրենց իրավունքն է»։

hraparak.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում