​​​​​​​Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս

Արխիվ 16-20

«Վերջին օրերին ուսումնասիրեցի հանրակրթական նոր չափորոշիչները, որը դրված է, այսպես ասած, «հանրային քննարկման»: Այո, իրապես, այսպես ասած, որովհետեւ որեւէ հանրային քննարկման ականատես կամ ականջալուր չեղանք: ՀՀ օրենքն իսկ նախատեսում է, որեւէ փոփոխություն կատարել աշխատանքային հանձնախմբերի եւ հանրային քննարկման արդյունքում, իսկ մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է», - այս մասին գրում է Արագածոտնի թեմի հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԱՐԳԻՍ քահանա ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ մանրամասնում. «Իհարկե, կարեւոր է համամարդկային եւ համաշխարհային փորձը, բայց, իհարկե, կառուցված ազգային հիմքի վրա: Այնինչ ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ ցավալիորեն նշված են միայն օտարերկյա պետությունների փորձառությունը, էլ չասած ծրագիրը հովանավորող կազմակերպությունները, որոնց ապազգային քաղաքականությունը հայտնի է բոլորիս: Հիշենք, երբ Նապոլեոն Բոնապարտը հանձնարարեց կազմելու «Քաղաքացիական օրենսգիրքը», այնտեղ ներառվեցին նաեւ դրույթներ Մխիթար Գոշի «Դատաստանագրքից», եւ ոչ միայն այս. ցավալիորեն օտարներն ավելի են գնահատում մեր գիտությունն ու փորձը, քան մենք ինքներս: Ի մասնավորի ուզում եմ անդրադառանալ «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգին: Մեջբերեմ դասընթացի նպատակը. «Հայոց պատմություն» առարկայի նպատակը հայկական քաղաքակրթության վերաբերյալ համակարգված գիտելիքի ձեւավորումն է: Առարկան նպաստում է պետականակիր գիտակցություն, ազգային ինքնագիտակցություն եւ դիմագիծ ունեցող, սեփական ժողովրդի ու պետության դերակատարումը պատմության խորապատկերում գիտակցող քաղաքացու զարգացմանը, ազգային եւ համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացու ձեւավորմանը»: Գոհացնող է, սակայն, ցավոք սրտի, միայն նպատակը, քանի որ այն չի համապատասխանում ուսուցման այն ծրագրին եւ վերջնադրույթներին, որոնք ներառված են նոր ծրագրով, որտեղ կարծես չի հասկացվում, թե սա ո՞ր երկրի քաղաքացու կրթության համար է՝ հայի՞, թե՞ օտարի:

- Ընտանիք հասկացողությունը, որ ազգի մոդելն է, համարյա թե դուրս է թողնված:

- Անտեսված են դպրոց եւ Եկեղեցի հասկացությունները:

- Կրճատված է ընդհանուր դասաժամերի քանակը:

- Համարյա թե բաց են թողնված հին շրջանի վերաբերող նյութերը:

- Քրիստոնեության վերաբերյալ ունենք ընդամենը մի լղոզված թեմա. մեջբերում եմ. «Ազգային, քրիստոնեական մշակույթի ձեւավորումն ու հայի նոր ինքնության ստեղծումը (V-IX դդ.)», այն էլ ընդամենը յոթը դասաժամով:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության հայտարարությանը, թե «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան կդասվանդվի «Հայոց պատմություն» առարկայի հետ, հարցնում ենք՝ ինչպե՞ս, եթե դասաժամերը կրճատված են եւ թեմաները ներառված չենԱռայժմ բավարարվենք այսքանով, ավելի հանգամանալից ուսումնասիրությունները թողնելով բուն մասնագետներին»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում