Ի՛նչ գրքեր կարդալ ամառային արձակուրդին
Արխիվ 16-20Դարերից եկած իմաստուն խոսք է՝ գիրքը մարդու ամենալավ բարեկամն է: Ուստի երբեք չպետք է մոռանալ գրքի մասին: Դրսում ամառ է: Շուտով կմեկնարկեն նաեւ արձակուրդները: Շատերը մեզանից պլանավորում են գնալ հանգստի: Իսկ ինչ գիրք տանել մեզ հետ՝ արձակուրդի ընթացքում կարդալու համար: Ներկայացնում ենք edinstvennaya.ua կայքի կազմած գրքերի լավագույն հնգյակը, որը խորհուրդ է տրվում կարդալ, եթե իհարկե դեռ չեք կարդացել:
Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» - Վեպը մտավոր հետամնաց Չարլի Գորդոնի մասին է, ով մասնակցում է մտավոր կարողությունների բարելավման գիտափորձի: Նախկինում նույն գիտափորձը իրականացվել է Էլջերնոն անունով մկան հետ: Չարլին եւ մկնիկը դառնում են լավ ընկերներ: Սա հետաքրքիր պատմություն է տարօրինակ ընկերության մասին: Վեպը գրված է չափազանց վարպետորեն եւ անհնար է առանց հուզմունքի այն կարդալ: Պատումը առաջին դեմքից է: Պատմում է Չարլին, թե ինչպիսին էր նա մինչ Էլջերնոնի հետ ընկերանալը եւ դրանից հետո: Վեպի սկզբում թուլամիտ Չարլին վեպի վերջում ընթերցողին ներկայանում է որպես տրագիկ հերոս:
Դեւիդ Սելինջեր. «Անդունդի եզրին՝ տարեկանի արտում» - Անհավանական ներշնչող պատմություն, որի հերոսը մի դեռահաս է: Այն հարմար գիրք է արձակուրդներին կարդալու համար: Դեռահաս Հոլդեն Քոլֆիլդի կյանքը ներկայացնող եզակի ստեղագործություն է: Հոլդենի մասին խոսել սկսել են միլիոնավոր երիտասարդներ՝ այս վեպը կարդալուց հետո: Սա ապստամբություն է ընդդեմ կեղծիքի եւ երեսպաշտության: Շատ գրաքննադատներ այս գործն անվանում են ժամանակակից Ավետարան:
Էմիլի Բրոնտե՝ «Ամպրոպի կիրճը» - Էմիլի Բրոնտեն նույնքան հայտնի եւ տաղանդավոր է, որքան նրա քույրը՝ Շառլոտան: Անկարելի է շրջանցել այս ստեղծագործությունը, եթե մարդն իրեն գոնե մի փոքր ընթերցասեր է համարում: Այս վեպը համարվում է ռոմանտիկ վեպ, սակայն իրականում այն համաշխարհային գրականության կոթողներից է: Վեպն ընթերցողին տանում է գոթիկականվեպիհետաքրքիրմիջավայր, ներկլանվածմոգությամբեւսարսափելիառեղծվածներով: Հիանալի վեպ է ամառային տաք երեկոները մի գավաթ կոնյակով վայելելու համար:
Լյուիս Քերոլ «Ալիսան հրաշքների աշխարհում» - Որեւէ մեկի համար զարմանալի թող չթվա, որ այս գործը մարդուն կարող է հիանալիորեն ընկերակցել ամառային սեզոնին: Ներշնչող եւ հետաքրքիր ստեղծագործություն, որը կարելի է կարդալ ինչպես պատանեկան հասակում, այնպես էլ արդեն հասուն տարիքում: Ընդ որում, զգացողությունները տարբեր կլինեն՝ միանշանակ:
Վիկտոր Հյուգո «Փարիզի Աստվածամոր տաճարը» - Հյուգոյի անմահ գլուխգործոցը ողբերգական սիրո մասին է: Սա վեպ է կյանքի եւ մահվան, սիրո եւ ատելության մասին: Կարելի է կարդալ նույնիսկ մի քանի անգամ՝ յուրաքանչյուր անգամ նոր ծալքեր բացահայտելով այս վեպում եւ հասնելով ի վերջո վեպի լրիվ խորությանը:

