Մաշտոցի պուրակում կտրված ծառերն անկենսունակ են եղել․ Անի Խաչատրյան
Արխիվ 16-20Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկի համար վաղ առավոտից զանգեր եմ ստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը և նշել, որ գրառումով կպատասխանի այդ հարցերին։
«1.Տարածքը մինչև (մոտ)2050 թվական վարձակալած է, դեռ տարիներ առաջվանից:
2.Քաղաքապետի կողմից շինթույլտվություն տալուց տարածքը մոտ 20%-ի չափով փոքրացվել է:
3.Կտրվել են 4 ծառ, որոնց փոխարեն 9 նոր ծառ է տնկվելու:
4.Ծառերը անկենսունակ են եղել»,- գրել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Մաշտոցի պուրակի հաստաբուն ծառերը հատվել են։
«Դեռ երեք ամիս առաջ ես և ավագանու անդամներ եղանք տեղում, և ինչ պարզվեց՝
ՈՒշադրություն.
ըստ Մարությանի տված թույլտվության մեջ եղած քարտեզի՝ այդտեղ ծառեր չկան։ Պատկերացնու՞մ եք՝ Մաշտոցի պուրակում ծառեր չկան։
Իհարկե, այցի շրջանակներում մեր կողմից կանգնեցվեց շինարարությունը, մասնագետների պահանջով հողով ծածկվեցին բացված և արդեն վնասված ծառարմատները , կատարվեցին մասնագիտական գործողություններ ծառերը փրկելու համար։ Եվ հիմա ի՞նչ, նորից կտրում են։
Տարիներով պայքարեցինք, որ այսպիսի՞ ավարտ ունենա։
Թե ինչու՞ և ինչպես է թույլ տվել, եզրակացությունները թողնում եմ Ձեզ։
Հայկ սիրուն չի՛»,- գրել էր նա:

