«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի
Արխիվ 16-20Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել 24-ամյա կոտ դ'Իվուարցի պաշտպան Ալեքսանդր Պրիմաել Յոլենի հետ, հայտնում է ակումբի մամուլի բաժինը։
Ֆուտբոլիստը հայ ֆուտբոլասերներին հայտնի է Վանաձորի «Լոռիում» ունեցած ելույթներով։
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանում Յոլեն մասնակցել է 23 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթել Ալեքսանդր Պրիմաել Յոլեին։

