ՊՍԺ-ն ` Ֆրանսիայի Լիգայի գավաթակիր
Արխիվ 16-20Ֆրանսիայի Լիգայի գավաթի եզրափակիչում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիոնին» և 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ հաղթեց 6-5 հաշվով։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 0-0 հաշվով։
Փարիզյան ակումբն իր պատմության մեջ 9-րդ անգամ է դառնում Ֆրանսիայի Լիգայի գավաթակիր, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Հիշեցնենք, որ 2019/20թթ․ մրցաշրջանում ակումբը նաև դարձել է երկրի չեմպիոն և գավաթակիր:
ՊՍԺ-ն շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում, որտեղ քառորդ եզրափակիչ փուլում մրցելու է «Ատալանտայի» հետ:

