Բեռլինում առեւտրի կենտրոնի վրա հարձակում են գործել
Արխիվ 16-20Բեռլինի կենտրոնում անհայտ անձինք հարձակվել են Առևտրի կենտրոնի վրա։ Այս մասին հայտնում է տեղի փրկարար ծառայությունը Twitter-ում։
Դա տեղի է ունեցել Կրոյցբերգ շրջանում՝ «Հերմանպլաց» մետրոյի կայարանում։ Նշվում է, որ հարձակվողներն արցունքաբեր գազ են կիրառել, կան «բազմաթիվ տուժածներ»: Այժմ շրջանը փակ է, դեպքի մանրամասները չեն ճշտվում:
Der Tagesspiegel պարբերականը, վկայակոչելով ոստիկաններին, գրում է, որ հարձակվողները, հավանաբար, ցանկանում էին կողոպուտ իրականացնել:

