Պարո՛ն Արայիկ, քյանդրբազությամբ կամ մանր յալանչիություններով չես կարող հանրության ուշադրությունը շեղել. Վահե Սարգսյան

Արխիվ 16-20

ՀՀ ԿԳՄՍ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ֆեյսբուքյան գրառմամբ ե հանդես եկել եւ հերթական անգամ թիրախավորել ՀՅԴ-ականներին՝ նշելով. «Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող, Հայաստանի անկախության վերականգնմանը դեմ արտահայտվող ուժն այսօր կրթական չափորոշիչ մշակողներին Թուրքիայի պատվեր կատարող է հայտարարում: Ամբողջ կյանքներդ ծառայեցիք Ձեր նեղ խմբակային շահին եւ այդպես էլ չհասկացաք, թե որն է պետական շահը:Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ ձեր աղմուկից»:

Ի պատասխան վերոնշյալի՝ պատմաբան ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ գրում է. «ԿԳՄՍ նախարարության ներկայացրած առարկայական չափորոշիչների մեջ տեղ գտած անչափելի դավադրությունների, նրանցում թուրքական հետքի վերաբերյալ մեր վերջին բացահայտումներից փրփրած Արայիկ Հարությունյանը «ջախջախիչ» պատասխանով է հանդես եկել։ Պետական շահը «հասկացող» Արայիկ Հարությունյանը խփում է ուղիղ պետության հիմքերին. նա հիշատակում է խորհրդային պարտադրանքով Ջոն Կիրակոսյանի կողմից ստեղծված կեղծ նամակը (Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը եւ այլք բազմիցս հայտարարել են, որ գոյություն չունի նման փաստաթուղթ), ըստ որի՝ Արամ Մանուկյանը եւ այլք նամակ են գրել Էնվեր Փաշային՝ Անդրանիկին «վերջնականապես ջախջախելու» խնդրանքով։

Պետության հետ անհամատեղելի եւ իր գործունեությամբ ազգային անվտագության համար վտանգ ներկայացող Արայիկ Հարությունյանին իմաստ ունի՞ բացատրելը, որ ինքը, «հարվածելով» Արամ Մանուկյանին, Դաշնակցության հետ մեկտեղ «հարվածում է» նաեւ պետությանը, այն է՝ ինքն իրեն

Մյուս կողմից՝ Անդրանիկին պաշտպանում է մի «նախարար», ում պարտադրած չափորոշիչներում Հայոց պատմության մեջ առաջին անգամ դուրս է շպրտված Անդրանիկի կյանքի հերոսական էջը՝ կամավորական առաջին գնդի գործողություններն ընդդեմ Թուրքիայի

Ավելին, հեռացված է ոչ միայն Անդրանիկը՝ որպես «Թուրքիայի հանդեպ թշնամական կերպար», ում մարտահրավեր է նետել Արայիկ Հարությունյանն իր նոր չափորոշիչներով

Եվ վերջապես՝ պարո՛ն Արայիկ, քյանդրբազությամբ կամ մանր յալանչիություններով չես կարող հանրության ուշադրությունը շեղել. վերջապես պարզաբանելու՞ ես, թե ինչու է Թուրքիայում թրծված, այդ երկրից խոշոր գումարներ ստացած, թուրքական դրամաշնորհներով ու չափորոշիչներով առաջնորդվող, թուրք հեղինակների հետ Հայաստանի պատմության դասագրքերի հանդեպ հետախուզական խոշոր աշխատանք կատարած եւ թուրքերի հետ Հայաստանի դպրոցական դասագրքերի համար նոր չափորոշիչներ եւ ձեռնարկներ մշակած ու հրատարակած մեկը դարձել քո չափորոշիչների թիմի ղեկավար, բացատրելո՞ւ ես, թե «Հայաստանի պատմության դասագրքերում թշնամու կերպարին մարտահրավեր նետած», այն է՝ բարի թուրքի կերպար քանդակող մեկն ինչպես է քո չափորոշիչների կնքահայր նշանակվել, Արայի՛կ, քեզ եմ դիմում, բացատրելո՞ւ ես, պարզաբանելո՞ւ ես, թե՞ շարունակելու ես քեզ արայիկհարությունյանավարի պահելով՝ շեղել մարդկանց ուշադրությունը։

Արայիկ, գոնե հասկանու՞մ ես, որ, եթե ողջ գիտական հանրույթը դեմ է մի բանի, կարելի էր եզի կաշին հանել երեսից եւ մի հոդաբաշխ միտք գրել, կարելի էր, չէ՞, ոչ թե հերթական անգամ լակոտանալ, այլ նախարարին վայել գոնե մի նախադասություն, մի արձագանք գրել։ Հասկանու՞մ ես, որ օղակը սեղմվում է կոկորդիդ, գիտակցու՞մ ես, որ նախարարի աթոռին նստելու ամեն մի օրը կենսագրությանդ մի խայտառակ էջ է թողնելու քեզ համար…»:

Որպես հետգրություն՝ Վ. Սարգսյանը հավելել է. «Արայիկ Հարությունյանի գրառումն իրականում շրջադարձային էր, որով մի հույժ կարեւոր պարզաբանում ստացանքԿԳՄՍ նախարարը եւս հավասարաչափ մասնակից է այդ հրեշավոր ծրագրին եւ պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությանը, այն է՝ Հայաստանի հանրակրթական չափորոշիչներում (առնվազն հայագիտական առարկաների մասով) Թուրքիայի կողմից ներդրված հայեցակարգի կիրառմանը»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում