Պորտուգալիայում ուղեւորատար գնացքը վթարի է ենթարկվել
Արխիվ 16-20Պորտուգալիայում վթարի է ենթարկվել գերարագ գնացքը։ Այս մասին հայտնում է Lusa գործակալությունը։
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Կոիմբրա շրջանում:
Նշվում է, որ գնացքը գծերից դուրս է եկել ճանապարհա-վերանորոգման աշխատանքներ կատարող մեքենայի հետ բախվելուց հետո:
Առնվազն մեկ մարդ զոհվել է, եւս 37-ը՝ վիրավորվել։ Տուժածների թվում 7-ը՝ ծանր վիճակում են։ Գնացքում ընդհանուր առմամբ եղել է մոտ 280 ուղևոր։ Վթարի մանրամասները չեն նշվում:

