Թրամփը սպառնացել է արգելել TikTok-ը
Արխիվ 16-20ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է արգելել TikTok-ը։ Նրա խոսքով՝ ներկայում հավելվածի դեմ տարբեր միջոցներ են դիտարկվում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի- ն։
«Մենք ուսումնասիրում ենք TikTok-ը։ Մենք կարող ենք եւ արգելել TikTok-ը: Կարող ենք ինչ-որ այլ բաներ անել։ Կան մի քանի տարբերակներ: Տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ-ում TikTok-ն արգելելու ծրագրերի մասին ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն իսկապես մտածում է չինական հավելվածների տեղադրման սահմանափակումների մասին, սակայն ոչ մի կոնկրետ որոշում դեռ չի կայացրել: «(Դուք կարող եք տեղադրել TikTok), եթե ձեզ չի անհանգստացնում, որ անձնական տվյալները կհայտնվեն Չինաստանի Կոմունիստական կուսակցության ձեռքերում», — ասել է Պոմպեոն:
TikTok հավելվածը հայտնվել է 2017 թվականին, դրա մշակողը Չինական ByteDance ընկերությունն է։ Հիմնականում հավելվածից օգտվում են պատանիներն ու փոքր տարիքի երեխաները:

