«Հրապարակ». Վահրամ Ավետիսյանի եւ «Իմ քայլի» հանդիպումն անցել է «մարտեր՝ առանց կանոնների» ձեւաչափով

Արխիվ 16-20

ՍԴ դատավորի աղմկահարույց թեկնածու Վահրամ Ավետիսյանի եւ «Իմ քայլի» նախօրեի հանդիպումն անցել է «մարտեր՝ առանց կանոնների» ձեւաչափով։ Բոլոր պատգամավորները հարցեր են ուղղել թեկնածուին, որոնք վերաբերել են ՍԴ-ում հասունացած ճգնաժամի վերաբերյալ պատկերացումներին ու լուծումներին, անցյալում ընտրությունները կեղծված լինելուն, հոր՝ վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահի գործունեությանը, Մարտի 1-ի գործով նրա մասնակցությանը եւ այլնին։ Սակայն ՀԱԿ-ական թեւի պատգամավորները ոչ միայն հարցեր են տվել, այլեւ բառի բուն իմաստով միտինգ արել Ավետիսյանի դեմ՝ հասկացնելով, որ առնվազն բարոյական տեսանկյունից խնդիր է ՍԴ-ում իր հայտնվելը։

Հիշեցնենք, որ թեկնածուի հոր ձեռքի տակով են անցել մարտիմեկյան դատավճիռները՝ բոլոր քաղբանտարկյալների, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանի վերաբերյալ։ Այդ թեւի պատգամավորներից մեկը թեկնածուից հետաքրքրվել է Զովունիում գտնվող նրանց շքեղ առանձնատան մասին եւ նկատել՝ եթե այլ ճանապարհով գումար չեն աշխատել, ինչպե՞ս են դատավորի աշխատավարձով նման վիլլա կառուցել։ Ասել է նաեւ, որ, ըստ օդում կախված լուրերի, թեկնածուի ընտանիքն ունի բիզնեսներ, մասնավորապես երկու խաղատան սեփականատեր են։ Վերջում նկատել են, որ առնվազն բարոյական չէ իրենցից՝ խորհրդարանում համեստ աշխատավարձ ստացող պատգամավորներից պահանջել, որ ընտրեն օլիգարխ թեկնածուի։ Մեզ պատմեցին նաեւ, որ ընդհանրապես պետաիրավականի ողջ կազմը սվիններով է ընդունել թեկնածուին, քանի որ կարծում են, որ կառավարությունն առնվազն պետք է խորհրդակցեր օրենսդիր մարմնի իրավաբանների հետ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում