«Շիրակի» ևս երկու ֆուտբոլիստներ տեղափոխվեցին «Արարատ»
Արխիվ 16-20Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել են «Շիրակի» արդեն նախկին պաշտպան Մարկո Պրլևիչը և հարձակվող Ուրոշ Նենադովիչը։
Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
Պրլևիչն արդեն մեկ տարուց ավելի է ինչ համալրել էր գյումրեցիների կազմն, իսկ Նենադովիչը «Շիրակին» միացել էր այս գարնանը։
«Արարատ» ՖԱ-ն բարի գալուստ և հաղթանակներ է մաղթել Պրլևիչին և Նենադովիչին։
Նշենք, որ մինչև այս «Շիրակից» «Արարատ» էին տեղափոխվել ևս վեց ֆուտբոլիստներ։
Երևանյան ակումբը գլխավորում է «Շիրակի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։

