Աչաջուր համայնքի ծննդատան աշխատանքը կասեցվել է
Արխիվ 16-20Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր համայնքի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի տավուշցիներ ուզում եմ Ձեզ տեղեկացնել,որ այսօր 31/07/2020 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանի համաձայն կասեցվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավուքը(Աչաջրի ծննդատունը)։Ելնելով տրված հրամանից ,որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ ես այլևս չեմ կարող իրականացնել իմ մասնագիտական գիտելիքները և ունակությունները Աչաջրի Առողջության կենտրոնում։Այս պահին քննարկվում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ իմ հետագա գործունեության իրականումը ՀՀ այլ տարածաշրջանում գտնվող առաջատար կլինիկաներից մեկում:
Ծննդատան գործունեությունը չկասեցնելու նպատակով ես հնարավորինս պայքարեցի,սակայն ապարդյուն..............
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ, քննարկվում էր Աչաջուր համայնքի առողջության կենտրոնի աշխատանքը կասեցնելու հարցը:


Հայկ Գևորգյան

