Կարեն Բարսեղյանը լքեց «Վանի» գլխավոր մարզիչի պաշտոնը

Արխիվ 16-20

Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ «Վանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը լքել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնն ու նշանակվել ակումբի փոխանագահի պաշտոնում։

Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Հարգելի երկրպագուներ, երեկ տեղի ունեցավ ՀՖՖ հերթական գործկոմի նիստը, որտեղ հաստատվեց ՖԱ Վանի հանդես գալը Բարձրագույն խմբում, ինչի համար բոլորս երջանիկ ենք։ Մենք սպասում էինք այս օրվան, որպեսզի կարողանանք կատարել մեր պլանավորած գործերը։ Ուրախ ենք լինելու Բարձրագույն խմբի ընտանիքի անդամ և, իհարկե, հասկանում ենք, թե ինչ բարդ և պատասխանատու ճանապարհ է մեզ սպասվում։ Այդ կապակցությամբ ես՝ որպես ակումբի փոխնախագահ և գլխավոր մարզիչ, հանդիպել եմ ակումբի հովանավորների հետ և որոշում եմ կայացրել, որ այսուհետ ՖԱ Վանի գլխավոր մարզչի պարտականությունները պետք է կատարի Սևադա Արզումանյանը, իսկ ես զբաղեցնեմ ակումբի փոխնախագահի պաշտոնը։Մենք հասկանում ենք, որ առաջին տարին կարևոր և բավականին բարդ է լինելու մեզ համար, և որպեսզի թե՛ մարզչական, թե՛ կազմակերպչական բնագավառը չտուժի, այդպիսի որոշում ենք կայացրել։ Դա իմ անձնական որոշումն  է եղել։ Ես վստահ եմ, որ դա ճիշտ որոշում է, քանի որ մենք թիմը վստահել ենք փորձառու և, իմ կարծիքով, լավագույն մասնագետներից մեկին, ում հետ ես ինքս մեծ ճանապարհ եմ անցել և մեծ նվաճումների հասել։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզչական շտաբին, ադմինիստրատիվ կազմին և, իհարկե, ֆուտբոլիստներին այս մեկ տարվա աշխատանքի համար, որը, կարծում եմ, տեսանելի է ամբողջ հանրության համար։ Վստահ եմ, որ ապագայում կունենանք հաջողություններ, կունենանք մարտունակ թիմ և կկատարենք ղեկավարության կողմից ներկայացված առաջադրանքները։

Այս պահին մենք լայնածավալ աշխատանքներ ենք կատարում, որպեսզի Բարձրագույն խմբին հապատասխան ունենանք թե՛ ենթակառուցվածք, թե՛ ֆուտբոլիստներ։ Այդ պատճառով մեր թիմում եղել են փոփոխություններ, որոնց մասին դուք արդեն գիտեք, որոշ փոփոխություններին կտեղեկանաք մեր պաշտոնական էջից։

Սա չի նշանակում, որ ես դադարում եմ մարզչական աշխատանքով զբաղվել, ուղղակի այս պահին ամենակարևորը դա ակումբի հաջողությունն է, ուստի այսպիսի որոշում է կայացվել և վստահ եմ սա լավագույն ու ճիշտ որոշումն է։

Շնորհակալություն»,- Բարսեղյանի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ «Վանի» գլխավոր մարզիչի պարտականություններն այժմ կատարելու է Սևադա Արզումանյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում