Արցախի հաղթանակը Ռոբերտ Քոչարյանով պայմանավորված չէ, դա եղել է միասնական պայքար. Պարույր Հայրիկյան

Արխիվ 16-20

Այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոսեց սահմանային լարվածության, Նախիջևանում զորավարժություններ սկսելու, կորոնավիրուսային համաճարակի և ներքաղաքական իրավիճակի մասին: Նա նշեց, որ Նախիջևանը ապօրինի պայմանագրով Հայաստանից վերցվեց եւ տրվեց մեկ այլ պետության, սա միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտումն է, երբ միջազգային իրավունքի երկու ենթականեր որոշում են ընդունում միջազգային իրավունքի երրորդ ենթակայի վերաբերյալ՝ առանց այդ երրորդի մասնակցության:

Խոսելով Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին, Հայրիկյանն առաջնորդն ասաց, որ ծավալուն զորավարժություններ սկսելը ոչ միայն մարտահրավեր է, այլև հետախուզություն, թե համաշխարհային հասարակական կարծիքն ինչ վերաբերմունք կդրսևորի: Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրեր առաջ տված հարցազրույցին, Հայրիկյանը նշեց, որ չի ցանկանա անդրադառնալ Քոչարյանի ելույթին, քանի դեռ նա մեղադրյալի կարգավիճակում է: «Երբ նա կլինի այլ կարգավիճակում, ես այն բացասականը, որ ասել եմ, հրապարակավ, կկրկնեմ: Ժամանակին ես բաց նամակ եմ ուղղել իրեն՝ դրականը չմոռանալով:

Իսկ դրականը ես համարում եմ այն, որ սահմանադրական բարեփոխումների գործին նա իսկապես լուրջ վերաբերվեց և վստահեց ինչ-որ չափով չեզոք թիմի: Սակայն հետո եկավ երկրորդ փուլը, որից հետո նա տրվեց տրամադրություններին: Նա սկզբում եկել էր բավական առողջ և անաչառ դիրքորոշումներով, բայց….. ես գործիչներին գնահատում եմ իրենց արած գործերով: Նրա գործերը Հայաստանը ժողովրդավարությունից հեռացնելու մեջ է մտնում»:

Հարցին, թե արդյոք Արցախյան հաղթանակը նրա ձեռքբերումը չէր, Հայրիկյանը նշեց, որ Արցախի հաղթանակը Ռոբերտ Քոչարյանով պայմանավորված չէ.«Նա մի օր չի նստել Արցախի անկախության համար, իսկ ովքեր նստել են ու պայքարել են, նրանց լավ եմ ճանաչում, դա եղել է միասնական պայքար և ես դա չեմ վերագրի Քոչարյանին»,- նշեց Հայրիկյանը: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում