ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՆ ԱՅՍՕՐ ՉՈՒՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ` ՖԻԼՄ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ

Արխիվ 16-20

Ժամանակին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան մեզ էր պարգեւում գեղարվեստական ճաշակով ֆիլմեր: Այսօր մեր մշակույթի այրերին չի հետաքրքրում ոչ կինոն, ոչ էլ թատրոնը: Այլապես այդպես տխուր չէր լինի նրանց վիճակը: Լինելով անտեսված` նրանք փորձում են քայլեր անել, որպեսզի որոշ չափով վերականգնեն այն, ինչ կործանված է: Բայց այդ ճանապարհին ստանում են մերժում: Հարգելի՛ պարոնայք, մեկ-մեկ էլ ձեր աշխատասենյակի պատուհաններից փորձեք նայել արվեստագետի եւ մշակույթի գործչի խնդիրներին: Այդքան անհաղորդ մի եղեք: Ինչպես ասում են` կյանքն աստիճան է: Միգուցե, իջնելուց երես առ երես հանդիպեք նրանց, որոնց ժամանակին անտեսել եք: Այսօր մեր զրուցակիցն է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, որի հետ խոսելու ենք «Հայֆիլմ» կինոստուդիայի գործունեությունից եւ խնդիրներից:

 

ՉՈՒՆԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՁԻՆ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ

– «Հայֆիլմ» կինոստուդիան այսօր կինոարտադրությամբ զբաղվո՞ւմ է:

Մենք առանձին կինո չենք արտադրում: Հնարավորության դեպքում գործընկերների հետ հանդես ենք գալիս որպես համարտադրող: Քանի որ տեխնիկական խնդիրները, ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս, որպեսզի ունենանք հնարավորություն` հանդես գալու որպես առանձին կինոարտադրող:

Այդ խնդրով դիմե՞լ եք համապատասխան կառույցների:

Այդ հարցով զբաղվում է Ազգային կինոկենտրոնը:Գումարները, որոնք տրվում են անհատույց, տրամադրում են Ազգային կինոկենտրոնին, որտեղ ձեւավորվում է համապատասխան հանձնաժողովը, որոնք էլ ուսումնասիրում են բոլոր հայտերը: Մենք ՓԲԸ ենք եւ ենթարկվում ենք պետական գույքի կառավարման վարչությանը: Դիմել ենք ֆիլմ արտադրելու համար եւ ստացել ենք մերժում:

Ո՞րն է եղել մերժելու պատճառը:

Դիտողություներ եղան` ֆիլմի սցենարի հետ կապված: Մենք հիմա մտածում ենք այդ ուղղությամբ, որպեսզի կատարենք փոփոխություններ: Քանի որ սցենարը մերը չէր, սցենարը փոփոխելու մասով արդեն իրավունք ենք ստացել: Փոփոխելուց հետո հերթական անգամ հայտ կներկայացնենք, չգիտեմ, թե որքանով դա կստացվի:

Փորձե՞լ եք հովանավորներ գտնել:

Եղան շատ լուրջ հովանավորներ, որոնք պատրաստ էին աջակցելու: Բայց քանի որ մեզ մերժեցին, բնականաբար, այդ հովանավորների ակնկալվող գումարները չկիրառվեցին: Եթե չկա պետական աջակցություն, չի կարող լինել հովանավորչություն:

Բացի ֆիլմից, այսօր ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում:

Կինոարտադրողները հաճախակի օգտվում են մեր տարատեսակ վարձակալություններից: Դա կարող է լինել տաղավարների վարձակալություն, դեկորացիաների պատրաստում: Մենք պատրաստ ենք մատուցել ցանկացած տեսակի ծառայություններ: Այդ առումով խնդիրներ չունենք:

ՉԿԱ ՇԱՀՈՒՅԹ, ՉԿԱ ՊԱՀԱՆՋԱՐԿ

Մոտավորապես որքա՞ն գումար է հարկավոր երեքժամանոց գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար:

Կարող է լինել երկու հարյուր միլիոնից մինչեւ երկու միլիարդ: Այն կախված է սցենարից եւ սյուժետային բարդություններից:

Պանդեմիան ինչպե՞ս անդրադարձավ Ձեր գործունեության վրա:

Բնականաբար` շատ վատ, որովհետեւ մեզ մոտ շատ նկարահանումներ պիտի ընթանային, բայց քանի որ պետությունից ոչ մի լումա չենք ստանում, դա միակ աղբյուրն էր, որի միջոցով գոյատեւում էինք: Քանի որ չեն աշխատում մասնավոր կառույցները, նշանակում է` չունենք շահույթ, չի առաջանում գովազդի պահանջարկ:

– «Հայֆիլմն» աշխատո՞ւմ է:

Կինոարտադրությունը բաց է: Բայց փաստը մնում է փաստ, որ ընկերությունը, որը ֆինանսավորում է, պետք է համագործակցի մեզ հետ, տարածքից օգտվի եւ էլի շատ ծառայություններից: Նույն գովազդատուն, որպեսզի նկարահանի իր ապրանքանիշը, ֆինանսական խնդիրների պատճառով այսօր հրաժարվել է աշխատել մեզ հետ: Տեսահոլովակներ նկարահանելու համար պետք է մեկնեին արտասահման, բայց ստեղծված իրավիճակից ելնելով` իրենք չեն կարող տեսահոլովակը կյանքի կոչել: Բնականաբար, չկան միջոցները, չկա եւ տեսահոլովակի նկարահանում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում