ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԿ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ (Մաս 2, սկիզբը «Իրավունք» N 82)

Արխիվ 16-20

ԿԵՂԾԻՔ N 4. Նույն Արմեն Լուսյանը հայտարարում է, թե. «Մենք ունենք հստակ սկզբունք` քաղաքական չեզոքություն: Եկեղեցին, որպես հոգեւոր կառույց, չի զբաղվում քաղաքականությամբ, չի զբաղվում քաղաքական քարոզով եւ իր ամբիոնը չի օգտագործում հետեւորդներին ու քաղաքացիներին ուղղորդելու այս կամ այն քաղաքական դաշտում կողմնորոշվելու համար: Եկեղեցու ամբիոնը ծառայում է միայն Ավետարանը քարոզելու համար»:

Սակայն փաստերը  ասում են այն մասին, որ Լուսյանը պարզապես ստում է թաքցնելու համար, որ «Կյանքի խոսքը» իր անդամների միջոցով զբաղվում է քաղաքականությամբ եւ իր ամբիոնը անմիջապես օգտագործում է քաղաքական խնդիրներ լուծելու համար: Նախ հիշեցնենք տխրահռչակ Գեւորգ Աճեմյանի  պատմությունը, որը «Կյանքի խոսք» աղանդի երեւացող դեմքերից մեկն էր: Հիշեցնենք, որ Գեւորգ Աճեմյանը Նիկոլի հետ միասին մասնակցում էր  հայտնի քայլարշավին եւ դրսեւորում էր շատ ծայրահեղական քաղաքական դիրքորոշումներ: Նաեւ Աճեմյանի խոստովանությամբ` Նիկոլի շրջապատում շատ էին  իր ընկերները: Միաժամանակ, Աճեմյանը  անընդհատ կապի մեջ էր «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանի եւ մամլո խոսնակ Լուսյանի հետ: Ավելինայդ  խայտառակ կերպարը նշանակվում է ՀՀ նոր կառավարության գործերի կառավարիչ, որը հսկայական մի ստորաբաժանում է` ավելի քան 100 հոգանոց աշխատակազմով: Հետաքրքիր է ուսումնասիրել Արթուր Սիմոնյանի ելույթները 2018 թվականի ապրիլին: Օրինակ` ապրիլի 22-ին, այսինքն` Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր առաջ Արթուր Սիմոնյանը հայտարարում է, որ իրենց աղանդը «պայքարում է ամեն գիշեր» իրենց հավաքատեղիում աղոթքներ կազմակերպելով, թե հատկապես այդ գիշերային աղոթքները ինչ նպատակ են ունեցել, նա բացահայտում է այսպես, որ նրանք 25 տարի եղել են այդ պայքարի մեջ: «25 տարի մենք այդ պայքարի մեջ ենք, եւ երկիրը` ուզենք, թե չուզենք, փոխվելու է, արդեն սկսվել է»: Հասկանալի է, որ Արթուր Սիմոնյանի` երկիր փոխելու վերաբերյալ  հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական հայտարարություններ: Այնուհետեւ, Արթուր Սիմոնյանը հանձնարարական է տալիս իր ենթականերին, որ պետք է շարունակել այն պայքարը, որ նրանք տանում էին վերջին 25 տարվա մեջ եւ երկրի փոխվելու սկսված գործընթացը հասցնել իր հանգրվանին. «Մենք պետք է մնանք մեր պայքարի մեջ»:

Սակայն, եթե Արթուր Սիմոնյանը դեռեւս մի փոքր փորձում է քողարկել իր քաղաքական հայտարարությունները, ապա աղանդի մեկ այլ շատ հայտնի գործիչ Արմեն Ավետիսյանը իր քարոզներում անթաքույց քարոզում է Նիկոլին պաշպանելու անհրաժեշտությունը եւ երկրի քաղաքական ընդդիմության դեմ պայքարի կոչ է անում: Ընդ որում, այդ ամենը նա անում է «Կյանքի խոսքի» ամբիոնից: «Մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ բարձրանում են կառավարության եւ վարչապետի դեմ եւ փորձում են ինչ-որ բան խառնել, խոչընդոտել, եւ մենք հասկանում ենք... որ դա արվում է ինչ-ինչ սուբյեկտիվ պատճառներով»,- հայտարարում է «Կյանքի խոսքի» սույն քարոզիչը` ս.թ. հուլիսի 2-ի իր քարոզի մեջ: Ավելին, նա փորձում է իշխանությանը եւ Աստծուն նույնականացնել` հայտարարելով, թե. «Մարդիկ դատում են իշխանությանը, չհասկանալով, որ դատում են Աստծուն»: Այնուհետեւ Ավետիսյանը կոչ է անում «Կյանքի խոսքի» հետեւորդներին աղոթել Նիկոլի եւ իր կառավարության համար: Նա իր «եկեղեցու» անունից օրհնում է Նիկոլին եւ Հիսուս Քրիստոսից խնդրում, որ պաշտպանի Նիկոլին ընդդիմադիրներից: «Կյանքի խոսքի» սույն քարոզիչը հասնում է նրան, որ հայտարարում է, թե ընդդիմության թիկունքում սատանան է կանգնած, եւ ամեն ոք, ով «դուրս է գալիս մեր վարչապետի, մեր կառավարության, մեր երկրի դեմ, մենք հասկանում ենք, որ այդ ամենի հետեւում սատանան է կանգնած իր զորությունով, իր իշխանությունով եւ օգտագործում է ինչ-ինչ մարդկանց»: Ահա այսպես... Եվ այսպիսի օրինակներ կարելի է բերել տասնյակներով: Հարց է ծագում` ինչո՞ւ  Լուսյանը` իր Արթուր Սիմոնյանով, Սորոսի Լարիսան եւ Իոաննիսյանը միասնական ջանքերով փորձում են խաբել եւ մոլորեցնել մեր ժողովրդին: Իսկ նպատակը պարզ է, խաբում են, որպեսզի հասնեն իրենց հակահայ նպատակներին: Այսուհետ ամբողջությամբ ապացուցված է, որ «Կյանքի խոսք» աղանդը ոչ միայն ներկայում է մասնակցում քաղաքական գործընթացներին, այլեւ 25 տարի գտնվել է պայքարի մեջ, իսկ Նիկոլի հեղաշրջման ժամանակ ունեցել է կարեւոր դերակատարություն: Հենց այդ պատճառով է, որ Նիկոլը եւ նրա կառավարությունը այդքան թանկ են «Կյանքի խոսքի» պարագլուխների համար:

ԿԵՂԾԻՔ N 5. Սորոսական իոաննիսյանները  իրենց  դավաճանած կլինեին, եթե մի կեղծիք եւ սուտ չտարածեին նաեւ ազգային գործիչների հասցեին, որոնք միշտ բացահայտել եւ բացահայտում են սորոսականների հակազգային եւ վտանգավոր էությունը, նրանց թուրքամետությունը եւ հակահայկականությունը: Սորոսականների կեղծարարության թիրախը կրկին  դարձավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, որը ինչպես եւ Հայ առաքելական եկեղեցին որեւէ առնչություն չուներ փորձագետ Անդրանիկ Պողոսյանի գրառման հետ: Սակայն իոաննիսյանախառը հարթակները  առիթը  բաց չեն թողնում վայրահաչել ազգային գործիչների նկատմամբ: Սրանք մեկը մեկի բերանը թքելով` կրկնում են, թե իբր 20 տարի առաջ Հայկ Բաբուխանյանը Սորոսի Լարիսայից ստացել է «անհատական դրամաշնորհ»` 460 ԱՄՆ դոլարի չափով: Ու թեեւ բոլորին հայտնի է, որ ՍԻՄ նախագահը ոչ միայն հերքել է դա, այլեւ այդ հարցով դիմել է դատարան, իսկ Լարիսայի փաստաբանը խոստովանել է, որ գուցե փաստաթղթերը կեղծած են, եւ հավաստիացրել է, որ նրանք անհատապես Հայկ Բաբուխանյանին չեն ֆինանսավորել, այլ ֆինանսավորել են ինչ-ինչ ծրագրեր, որտեղ ԱԺ-ն գործուղել է իր պատգամավորներին, իոաննիսյանական ստահոդ, այսպես կոչված, փաստերի  ստուգման հարթակը տիրաժավորում է սուտը: Ամենավտանգավորն այն է, որ այդ օտարին ծառայող, այն էլ հակահայկական օտարին ծառայող ուժերը գտնվում են ներկայիս իշխանությունների ամենաբարձր մակարդակներում: Հասկանալի է, որ այսօր Հայաստանը գտնվում է արտաքին սորոսական կառավարման ներքո, եւ այս արտաքին կառավարումը նպատակ ունի մեր երկիրը դարձնել անազգ ու անհայրենիք զանգվածով բնակեցված շարքային մարիոնետ պետություն, որը կդառնա հերթական խաղալիքը  տիկնիկավարների ձեռքերում:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում