Ինչով է պատճառաբանել իր անմարդկային արարքը 31-ամյա մանկասպանը. Սահմռկեցուցիչ մանրամասներ
Արխիվ 16-20Նախօրեին ահասարսուռ դեպք էր արձանագրվել Երեւան քաղաքում: 31-ամյա կինը ծննդաբերել էր իգական սեռի երեխա եւ լսելով վերջինիս ճիչը` սրբիչը մտցրել է նորածնի բերանը, այնուհետեւ երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ` նետել հարակից շենքի աղբանոցը: Այնտեղ էլ հայտնաբերվել է նորածնի դին: Մանկասպան մայրը ձերբակալվել է:
Ըստ շրջանառվող լուրերի` կինն իր անմարդկային արարքը պատճառաբանել է սոցիալական ծանր պայմաններով: Նույն լուրերի համաձայն` մանկասպանն ասել է, որ այդ պահին չի էլ գիտակցել, թե ինչ է անում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

