Պերմյակովն առողջ է եղել, սիրել է շանսոն, աղջիկներին մաստակ է նվիրել. Փորձաքննություն

Արխիվ 16-20

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր շարունակվող Ավետիսյանների սպանության գործով արտագնա դատական նիստում հրապարակվել են 26 հատորանոց գործի նյութերում առկա փաստաթղթերը:


Մասնավորապես, հրապարակվեցին գործով մեղադրյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի մասին համադասարանցիների միանման կարծիքները՝ «ուրախ էր, բարի էր, միշտ ժպտում էր, համեստ էր, աղջիկներին մաստակ էր բերում»: Դասատուներն էլ ասել են Պերմյակովը եղել է հանգիստ, չնախաձեռնող:

Այնուհետև հրապարակվել է բժշկահոգեբանական հետազոտության փորձաքննության փաստաթուղթը, որի համաձայն, Պերմյակովն «իրեն հանգիստ է պահում, բավականաչափ վստահ է: Շփման ժամանակ բարեհամբյուր է, բարեկիրթ, կոռեկտ պատասխանում է իրեն ուղղված բոլոր հարցրեին:

Ընդհանուր առմամբ, էմոցիոնալ ռեակցիաները ադեկվատ են, երբեմն ժեստային շարժումներ է անում, բառապաշարը սահմանափակ է, բայց մտքերը կազմում է հեշտորեն: Իրեն համարել է ֆիզիկապես և հոգեպես առողջ մարդ: Սիրում է շանսոն լսել»:

Ըստ նույն փորձաքննության եզրակացության, Պերմյակովի մոտ քրոնիկ հոգեկան խանգարման հատկանիշներ, ժամանակավոր հոգեկան խանգարում, տկարամտություն այս ժամանակահատվածում չեն հայտնաբերվել:

«Պերմյակովն իրեն մեղսագրվող հանցանքի կատարման ընթացքում չի գտնվել հոգեկան խանգարման վիճակում և դա հաստատում է իր նպատակաուղղված գործողությունների բնույթը: Նա կարող էր գիտակցել իր գործողությունների հասարակական վտանգավորության աստիճանը: Նա չի գտնվել աֆեկտի կամ այլ էմոցիոնալ վիճակում, իրեն մեղսագրվող հանցանքի կատարման ընթացքում նրա գործողությունները կրել են հետևողական բնույթ», -նշվել է փորձաքննության եզրակացության մեջ, որը հրապարակվեց դատարանի դահլիճում:

Նաև նշվեց, որ նա պիտանի է եղել զինվորական ծառայության համար:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում