«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՄԻԱՅՆ ՍՈՐՈՍԻ ԿԱՐԾԻՔՆ Է ԱՆՑՆՈՒՄ»
Արխիվ 16-20Մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք գրական նոր չափորոշիչների վերաբերյալ, Գուրգեն Եղիազարյանն ասաց հետեւյալը. «Ես ԿԳՄՍ-ԿՄՆՎՃ նախարարության մասին ոչ մի կարծիք ունենալ չեմ արող: Ու ընդհանրապես, նախարար Արայիկ Հարությունյանն ո՞վ է, որ ես նրա մասին կարծիք ունենամ»:
Քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ` Հայաստանն այսօր կառավարվում է Սորոսի կողմից, եւ Հայաստանում միմիայն Սորոսի կարծիքն է այսօր անցնում:
Գուրգեն Եղիազարյանի պնդմամբ` Հայաստանում Սորոսն ինչ ասի, դա էլ կլինի. «Հայ ազգը որոշակի թմբիրի մեջ է, սա մի անհասկանալի թմբիր է: Հուսամ, երբ երեխաները սեպտեմբերին գնան դպրոց ու տեսնեն, որ հայ գրականություն գոյություն չունի, Նարեկացի չկա ծրագրերում եւ այլն, գուցե այդ ժամանակ ժողովուրդը դուրս գա հենց այդ անհասկանալի թմբիրից: Հանրությունը պետք է «հպարտ» քաղաքացուց պահանջի հաշվետվություն, թե ինչ է կատարվում երկրում: Մենք այսպես ապրել այլեւս չենք կարող, մեզ մի ուժ է հարկավոր, որը կմաքրի սորոսական ցանկացած մեկին ՀՀ տարածքում»:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

