ԴԺՎԱՐ ՉԷՐ ԿՌԱՀԵԼ, ԹԵ ՈՒՄ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ ԹՈՒՐՔ ԻՄԱՄԻ ՅԱԹԱՂԱՆԸ

Արխիվ 16-20

Տավուշյան բախումներից հետո ակնհայտորեն հաճախակիացել են արտաքին առանցքային ուժերի  միանգամայն բաց տեքստով հայտարարությունները, որ արցախյան գործընթացը պետք է արագորեն տանել քաղաքական կարգավորման փուլ: Նման հայտարարություններ լսվել են Մոսկվայից, Վաշինգտոնից, Մինսկի խմբի համանախագահներից: Եվ ահա, ՄԽ համանախագահ երկրներից մեկը՝ Ֆրանսիան, եւս նման պաշտոնական հայտարարություն հնչեցրեց:

 

ԻՆՉ ԱՍԱՑ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Այսպես, նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը, ընդ որում, ֆրանսիական երկրի խորհրդարանում, ելույթի ժամանակ հայտարարեց՝ Ֆրանսիան բոլոր ջանքերը կներդնի` «Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման համար»: Նախարարը տվել է նույն  բացատրությունը, ինչ մյուս բոլոր արտաքին ուժերը՝ հայ-ադրբեջանական վերջին սահմանային բախումները, այն էլ, արդեն ոչ թե արցախյան, այլ բուն Հայաստան-Ադրբեջան սահմանին, լուրջ անհանգստության առիթ է տալիս: Այսինքն, որ մեծ հավանականություն է ստանում հայ-ադրբեջանական նոր պատերազմը, որը կարող է տանել նախ` Թուրքիայի եւ ՌԴ-ի միջամտության, եւ ով իմանա, թե դրանից հետո, այն էլ ներկայիս համաշխարհային գերշիկացած մթնոլորտի ֆոնին, էլ որ պետությունները կներքաշվեն: Ուստի, ըստ Լը Դրիանի, Փարիզը բոլոր ջանքերը կներդնի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Միաժամանակ, ակտիվ են նաեւ ՄԽ անդամ երկրների հայաստանյան դեսպանները, ընդ որում, նրանք վերջին օրերին հանդիպումներ ունեցան նաեւ ՀՀ ռազմական ղեկավարության հետ: Իհարկե, չէր կարող պատահական լինել նաեւ այն, որ արցախյան ուղղությամբ, գնալով միայն ակտիվացող արտաքին ազդակների ֆոնին, նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ Արցախին եւ այդ համատեքստում՝ ՀՀ ողջ արտաքին քաղաքականությանը: Ավելի ճիշտ, իր հայտնի հարցազրույցում երկրորդ նախագահը փորձեց ընդհանրական իրավիճակ ներկայացնել գլոբալ համաշխարհային իրողությունների ֆոնին՝ արցախյան պատկերը: Այսպես, Քոչարյանն առանձնացրեց հետեւյալ փոխկապակցված իրողությունները.

1. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, եթե աշխարհը տանում էին կյանքի բոլոր ոլորտները գլոբալիզացնող կամ, ինչպես երկրորդ նախագահը հատուկ ընդգծեց, պատկերավոր ասած՝  սորոսականացնող ուղղությամբ, ապա ներկայումս այդ իրավիճակը էապես փոխվել է: Այն է՝ սորոսականությունը նահանջի մեջ է, եւ փոխարենը ՌԴ-ի եւ Չինաստանի գլխավորությամբ բուռն զարգացման մեջ են ազգային արժեքներին վերադարձն ու դրանց գերիշխանության հաստատումը:

2. Նշված իրողությունը բերել է ԱՄՆ-ի հեգեմոն դիրքերի էական թուլացման: Արդյունքում, տարածաշրջաններում իրենց դիրքերն են ամրապնդում տարածաշրջանային առանցքային երկրները: Հարավկովկասյան տարածաշրջանում դա ունի ռուս-թուրքական պայքարի սրման տեսք

3. Այս ֆոնին, որոշակիորեն սրվել է Թուրքիայի ախորժակը, որը լուրջ խնդիր է Հայաստանի համար, ինչպես արցախյան ուղղությամբ, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների մասով: Եվ, բնականաբար, Հայաստանի համար շատ  ավելի  ընդգծված է դարձել ՌԴ-ի օժանդակությունն ու, մասնավորապես, մեր երկրում տեղակայված ռուսական ռազմաբազայի դերը:

Այսպիսով, երկրորդ նախագահը միանգամայն պարզ շարադրեց այն պատկերը, որը մասնավորապես տավուշյան վերջին բախումներն այդքան ցցուն էին դարձրել: Եվ այս ընդհանրական իրավիճակում, ինչպես պարոն Քոչարյանը եւս նկատեց, առավել քան տարօրինակ տեսք է ստանում Հայաստանի, մասնավորապես` արտաքին քաղաքականությունը: Այսինքն, որ իշխանական համակարգում են գլոբալ սորոսականության ներկայացուցիչները, որոնք հերիք չէ, մեր երկրից ռուսական ռազմաբազան հանելու եւ հակառուսականության փորձեր եւ կոնկրետ քայլեր են պարբերաբար կատարում: Իսկ ընդհանրական առումով, ձգտում են Հայաստանի արտաքին քաղաքականությունը տանել սորոսական գլոբալիզմի ուղղությամբ, այն դեպքում, երբ աշխարհը միանգամայն հակառակ ընթացքի մեջ է: Հանրագումարում, մի կողմից խնդիրներ ենք ունենում ռուսների հետ, այն  էլ՝ Թուրքիայի ներկայիս գերագրեսիվության պարագայում: Մյուս կողմից, գործնականում ձախողված է արցախյան ուղղությամբ վերջին երկու տարվա քաղաքականությունը: Այսինքն, քանի դեռ Նիկոլը խոսում էր խաղաղությունից, պետք եղած դեպքում էլ՝ Ադրբեջանի ժողովրդին դիմելուց, սակայն, ինչպես ցույց տվեց մասնավորապես տավուշյան իրավիճակը, ինչպես Ադրբեջանի իշխանությունները, այնպես էլ՝ ժողովուրդը, որի հետ ուզում էր խոսել Նիկոլը, եղել եւ մնում են  թշնամության դաշտում: Եվ որպես մեր իշխանությունների նման սխալի հետեւանք, ներկայումս մի կողմից ունենք բանակցային դիրքերի կորուստներ, մյուս կողմից՝ հակասություններ մեր դաշնակից երկրների  հետ,եւ այդ ամենը, ինչպես ընդգծեց պարոն Քոչարյանը, այն ժամանակ, երբ  այս երկու տարում նաեւ էապես մեծացել է ծավալուն պատերազմի մեջ ներքաշվելու վտանգը:

 

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԾԱՆՐ ՄԹՆՈԼՈՐՏԸ

Այսպիսով, հենց այս ընդհանրական պատկերի ֆոնին է, որ օրակարգ է մտել արցախյան բանակցությունները Մինսկի խմբի հայտնի 3 սկզբունքից եւ 6 տարրից բաղկացած ծրագրով վերսկսելու եւ «Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման» հասնելու ուղղությամբ: Ու սրա հետ մեկտեղ, ինչպես պարոն Քոչարյանն էլ նկատեց, նաեւ ճնշման միջոց կարելի է համարել թուրք-ադրբեջանական զորավարժանքները, որտեղ միայն Թուրքիան ներկայացրել է 11 հազարանոց զորախումբ: Թե ինչպես կարձագանքի Նիկոլն այս իրավիճակին, մոտ ժամանակներս կտեսնենք: Բայց նաեւ նկատելով, որ կան որոշակի հավանական այլ սցենարներ եւս, որոնք հաշվի չառնելը Հայաստանի համար կարող է շատ լուրջ լինել: Այն, որ Թուրքիան այս զորավարժանքները կվերածի հարձակման, անշուշտ, քիչ հավանական սցենար է: Բայց ահա, այս օրերին ռուսական մի շարք միանգամայն տեղեկացված աղբյուրներ այլ մտահոգիչ տեղեկություններ եւս հայտնում են: Այդ թվում, որ Թուրքիան կարող է դիմել իր սիրած «տրյուկին», որը նկատվեց ինչպես  Սիրիայում, այնպես էլ՝ Լիբիայում: Այսինքն, ինքը  պաշտոնապես չպատերազմելով, կռիվ սարքեց գրոհայիններ ներգրավելու միջոցով: Ընդ որում, նույն աղբյուրները հայտնում են, որ մինչ այս Թուրքիան Սիրիայից հայ-ադրբեջանական գոտի գրոհայիններ ներմուծելու փորձեր արդեն իսկ արել է, ավելին, որ կարող է այս զորավարժություններին մասնակցելու անվան տակ առնվազն 2-3 հազար գրոհային կենտրոնացնել Նախիջեւանում: Նկատենք, որ Թուրքիայի այդ  գործողություններում անգամ Արցախը դժվար է համարել հիմնական դրդապատճառը: Այսինքն, ռուս-թուրքական հարաբերությունները, այդ թվում՝ հարավկովկասյան հարթակում դիրքերն ամրապնդելու հետ կապված, ինչպես Քոչարյանն էլ ֆիքսեց, լուրջ հակասություններ իրոք պարունակում են: Դրա ցայտուն դրսեւորումը, ինչ խոսք, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու պատմությունն էր, որն իր հիմքում արդեն իսկ ուներ Մոսկվայի հետ հարաբերությունները սրելու երանգ: Առավել եւս, երբ այստեղ իրականացված առաջին իսկ նամազի ժամանակ Թուրքիայի գլխավոր իմամ, կրոնի հարցերով վարչության պետ Ալի Էրբաշը ներկայացավ մերկացված յաթաղանը ձեռքին: Իսկ թե առաջին հերթին ում էր այն ուղղված, դժվար չէր կռահել: Միաժամանակ Անկարան այս ամենով ցույց տվեց, որ հավակնում է նաեւ առնվազն սունի իսլամի գերագույն առաջնորդի՝ խալիֆայի դիրքին, որից եւս ժամանակին Աթաթուրքը հրաժարվել էր, եւ հիմա նրան իմամ Էրբաշը ցուցադրաբար նզովում է: Եվ անմիջապես էլ Ադրբեջանին ռազմական օգնության ձեռք մեկնելով, Էրդողանը փորձեց նաեւ ներկայանալ, որպես «հավատի պահապան», որը խալիֆայի հիմնական պարտականությունն է: Սա, իհարկե, իսլամական աշխարհը իր ենթակայության տակ համախմբելու ցուցադրական կոչ էր, եւ որ այդ հարվածն առաջին հերթին ուղղեց հենց ռուսական ուղղությամբ, իհարկե, հեռուն տանող ակնարկ է: Այսպիսով, թեեւ այսօր ուժային հարաբերությունները Անկարային հնարավորություն չտվեցին՝ ՌԴ-ի ուղղությամբ շատ ավելի  գործուն քայլերի գնալ, սակայն մարտահրավերը նետված է, եւ դա նաեւ Մոսկվայում են լավ գիտակցում. համենայնդեպսռուսական վերլուծական դաշտում նման գնահատականների պակաս չկա: Իսկ երբ բացահայտ բախումն Անկարայի համար վտանգավոր է, ապա իսլամիստական գրոհային ուժերի միջոցով իրավիճակը որոշակի թեժ վիճակում պահելը Անկարայի համար կարող է դառնալ ներկա պահի հիմնական զինատեսակներից մեկը: Ու ֆիքսենք, որ ֆիզիկապես հենց Հայաստանն է նման հնարավոր հարվածի առաջնային թիրախը: Այսպիսով, Նիկոլն այսօր ինչքան էլ որ սկսել է խոսել, թե բացառում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման հնարավորությունը, քանի դեռ հայ-ադրբեջանական լարվածությունը չի անցել, սակայն չմոռանանք, որ նման  հանդիպման առաջարկը եկել է առաջին հերթին Մոսկվայից: Դա էլ է հասկանալի. Մոսկվայի համար ներկայումս շատ ավելի է կարեւորվում Ադրբեջան-Իրան-Արցախ հատվածում զորքերի տեղակայումը, քանի որ  հենց դա է լավագույն երաշխիքը, որ  Անկարան ավելորդ խաղերի մեջ չի մտնի: Ու հաշվի առնելով առկա  բոլոր իրողությունները, Նիկոլը մանեւրելու քիչ հնարավորություններ ունի: Համենայնդեպս, արդեն իսկ խոսվում է աշնան սկզբներին ՄԽ-ի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու մասին, որը բավականին բազմանշանակ ակնարկ է իրադարձությունների հետագա հնարավոր զարգացումների մասին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում