ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել Է Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի ամբողջական դուրսբերման ժամկետը
Արխիվ 16-20Ամերիկյան զորակազմը Աֆղանստանից ամբողջությամբ դուրս կբերվի մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել Է պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի Սենատի կոմիտեում։ «Այս պահին մենք մեր ուժերի քանակը կիսով չափ կրճատել ենք։ Մենք ավելի մեծ կրճատման ճանապարհին ենք»,- ասել է նա։
Պոմպեոն հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն խաղաղ պայմանագիր է կնքել արմատական իսլամական «Թալիբան» շարժման հետ: «Մենք համաձայնագիր ենք կնքել։ Մենք կհասնենք զրոյի՝ մեր ուժերը դուրս կբերենք այնտեղից։ Ես կարծում եմ, որ դա կլինի հաջորդ տարվա մայիսը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը ։

