Չալըշըրի ակումբը` Շվեդիայի գավաթակիր
Արխիվ 16-20Շվեդիայի գավաթի եզրափակիչում Անդրե Չալըշըրի «Գյոթեբորգը» սեփական հարկի տակ ընդունեց «Մալմյոյին» և առավելության հասավ 2-1 հաշվով, այդպիսով հռչակվելով երկրի գավաթակիր:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ էլ տանտերերն Ալեքսանդր Ֆարներուդի գոլի շնորհիվ կարողացան հաղթանակ տոնել։
Հայաստանի ազգային հավաքականի և «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը մասնակցեց հանդիպմանը` փոխարինման դուրս գալով 105-րդ րոպեին։

