Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում
Արխիվ 16-20Ձյուդոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները հուլիսի 23-ից համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում։
Այս մասին հայտում է ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի բաժինը։
Հավաքն անցկացվում է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի, ավագ մարզիչներ Դավիթ Խաչատրյանի և Գոռ Հարությունյանի գլխավորությամբ։
Ուսումնամարզական հավաքը կավարտվի օգոստոսի 6-ին:

