Կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը
Արխիվ 16-20Կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նիստի ընթացքում քննարկվել են «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո», «Մասիս» ֆուտբոլային ակումբների, նրանց հետ կապված մի շարք անձանց, «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստներ Լոկվա Անտոնիա Ջեորջես Տեսերայի և Պապե Դեմբա Դիյեի, ինչպես նաև «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստ, «Երևան» ՖԱ և «Մասիս» ՖԱ ոչ պաշտոնապես նախկին սեփականատեր Կիրիլս Գրիգորովսի բողոքարկումները ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի՝ հուլիսի 2-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացված մի շարք որոշումների վերաբերյալ:
ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն որոշում է կայացրել մերժել բողոքները և ուժի մեջ թողնել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի բոլոր բողոքարկված որոշումները:
Այս որոշման արդյունքում պարզ է դառնում նաև, որ Առաջին խմբի ակումբներից Բարձրագույն խումբ դուրս գալու հնարավորություն է ստանում միայն «Վան» ակումբը:
Նշենք, որ բողոքարկման հաջորդ և վերջին ատյանը Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանն է:

