Որոշ հեղինակներ իրավունք չունեն հայտնվել դասագրքերում. Յուրի Ավետիսյան
Արխիվ 16-20Գրականության նոր չափորոշիչների մասին զրուցեցինք ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանի հետ:
Մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ դպրոցներում օրինակ անցնելու են այնպիսի ժամանակակից գրողների ստեղծագործություններ, որոնք գրված են բացառապես ժարգոնով, Յուրի Ավետիսյանն ասաց հետևյալը.
«Այդ ծրագրում ընդգրկված է նաև չարաբաստիկ Մարինե Պետրոսյան անունով մի գրող, որը նաև եղել է իմ համակուրսեցին: Չգիտեմ, թե Մարինեն միանգամից ոնց դարձավ գրող, ու իր ժարգոնն ու խոսկացական լեզուն խցկեց բանաստեղծության մեջ:»
Մեր այն հարցին, թե լեզվաբաններն ինչ-որ քայլեր կձեռնարկե՞ն, այդ աղետը կանխելու նպատակով, Յուրի Ավետիսյանը պատասխանեց հետևյալ կերպ:
«Այդ ծրագրում չկա գրեթե ոչ մի գեղարվեստական արժեք, ոչինչ չի կարող այն տալ դպրոցականին: Որոշ հեղինակներ պարզապես իրավունք չունեն հայտնվել դասագրքերում:
Մեր այն հարցին, թե լեզվաբանն ի՞նչ կարծիք ունի օրինակ արձակագիր Գրիգի մասին, որը նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ է, Յուրի Ավեոտիսյանը պատասխանեց հետևյալ կերպ:
«Գրիգին շատ ոգևորեցինք համալսարանում, իրեն էլ թվաց, թե իսկապես ինքը շատ տաղանդավոր երիտասարդ է: Չեինք սպասում, որ Գրիգը կարող է հայտնվել այդ խմբում և ինքն իր գործը ներառել դպրոցական դասագրքերում:
Ես կարդացել եմ նրա գործերը, և պարզապես կենցաղային տպավորությունների փորձ է` համեմված գեղարվեստական արտացոլմամբ, որն իհարկե չպետք է հայտնվեր դպրոցական դասագրքերում:»
Հայկ Գևորգյան

