Քանի, որ Նիկոլի դիմակը պատռվել է, ստիպված բժշկական դիմակով է դեմքը թաքցնում. Աննա Մկրտչյան

Արխիվ 16-20

Գնալով ավելի շատ եք համոզվելու, որ Նիկոլը որևէ ցանկություն, կարղություն չունի զբաղվելու երկրի հարցերով: Անգամ պատրաստ չէ ժամանակ հատկացնել երկրի խնդիրները լսելու համար: Դա է պատճառը, որ Նիկոլի 0-ական կետը տեղից չի շարժվում:

Սխալների մատնանշումից մինչև այդ սխալներն ուղղելու և իրավիճակը շտկելու համար իրատեսական քայլերի առաջարկներ:

Բայց, այդ ամենն ապարդյուն է: Մի թե՞ սա չէ լավագույն ապացույցն այն բանի, որ Նիկոլին ոչ թե խանգարում են, Նիկոլը ոչ թե իր հետ աշխատողներ ու խորհուրդ տվողներ չունի, այլ հենց ինքն է կանգնած պետականության ավերացությունների գլխին:

Հանրապետության նախագահներ Քոչարյանը և Սարգսյանը արտաքին քաղաքական նյուանսներից մինչև երկրի ներքին կազմակերպչական ու զարգացման մոդելներ են հրապարակավ առաջարկում: Յուրաքանչյուրն իր նախագահության ժամանակահատվածում գրանցած հաջողությունների նրբությունների մասին կիսվում է ներկայիս իշխանությունների հետ:

Նախագահ Սարգսյանի հանձնարարականներով կառավարություն են ուղարկվում ճգնաժամային կառավարման և դրա հաղթահարման գիտատեսական հետազոտություններ, վերլուծություններ ու առաջարկություների փաթեթներ: Դրանք արվել են ո՛չ հրապարակային, ո՛չ ցուցադրական: Դրանք պետության բարօրության համար աշխատանքային ձևաչափով ներակայացված մասնագիտական օժանդակություններ էին:

Թվում էր, թե դրանք ուղղակի պիտի քննարկվեին և օգտագործվեին ի նպաստ պետության կառավարման և ճգնաժամերի կանխման ու հետևանքների վերացման:

Բայց, իրականությունը լրիվ այլ է: Նիկոլին չի հետաքրքրում ո՛չ նախագահ Քոչարյանի կառավարման գրանցած հաջողություները, ո՛չ նախագահ Սարգսյանի կառավարման գրանցած հաջողությունները մի պարզ պատճառով: Նրան ուղղակի չի հետաքրքրում Հայաստանի հաջողությունը:

Եվ ամեն անգամ, երբ մտքներովդ կանցկացնենք մնալ Նիկոլի հերթական մանիպուլյացիայի տակ, հիշե՛ք սրա մասին:

Հ.Գ. Նիկոլը չբարձրացավ երկրի ղեկավարի մակարդակին, բայց ցանկանում է բոլորին իջեցնել իր կեղծ ու անկեցված մակարդակին:

Հ.Գ. Քանի, որ Նիկոլի դիմակը պատռվել է, ստիպված բժշկական դիմակով է դեմքը թաքցնում: Ապարդյուն…

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում