Որոշ մարզպետներ կլքեն իրենց պաշտոնը
Արխիվ 16-20«Նոր Հայաստանում» հողը շատերի ոտքերի տակ է երերում: Որոշ պաշտոնատար անձինք սկզբում հիացնում են Նիկոլ Փաշինյանին, սակայն շատ ժամանակ չանցած` հիասթափեցնում:
Հիմա կարծես Նիկոլ Փաշինյանին սկսել են չգոհացնել որոշ մարզպետներ:
Մեր տեղեկություններով` առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
Մեր աղբյորի խոսքով, Գարիկ Սարգսյանն ընդհանրապես դուրս կգա ասպարեզից, իսկ ահա Համբարձում Մաթևոսյանը հավանաբար կզբաղեցնի ավելի լավ պաշտոն: Սակայն թե ինչ պաշտոնի մասին է խոսքը, դեռևս անհայտ է:
Հայկ Գևորգյան

