Ռոմանոս Պետրոսյանը նոր բնակարան է տեղափոխվում
Արխիվ 16-20Ինչպես ավելի վաղ տեղեկացանք` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դեռ ամիսներ առաջ «Երազ» բնակելի թաղամասում բնակարան է գնել:
Մեզ հասած լուրերի համաձայն` Պետրոսյանը վերջին 10 օրվա ընթացքում շատ հաճախ է սկսել գնալ իր նոր բնակարան:
Մեր աղբյուրի խոսքով` Պետրոսյանն ամենայն հավանականությամբ ցանկանում է տեղափոխվել Երևան:
Հիշեցնենք, որ քիչ առաջ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետևյալը.
«Ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար և նրան Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելը բխում է այդ հանգամանքի բերումով»:
Հայկ Գևորգյան

