Չավին ապաքինվել է
Արխիվ 16-20«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և «Ալ Սադդի» ներկայիս մարզիչ Չավի Հերնանդեսն ապաքինվել է կորոնավիրուսից։
Այս մասին հայտնում է հենց իսպանացին, գրառում է կատարելով իր ինստագրամյան էջում։
«Շնորհակալ եմ բոլոր հաղորդագրությունների համար, որոնք ստացել եմ այս օրերին։ Ուզում եմ ձեզ հայտնել, որ ես վերականգնվել եմ և վերադառնում եմ ընտանիքիս ու թիմիս մոտ»,- գրել է Չավին։
Իսպանացի մասնագետն իրեն արդեն լավ է զգում և վերադարձել է աշխատանքի։

