«Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում նոր առաջատար կա
Արխիվ 16-20Իտալական Ա Սերիայի նախավերջին տուրի` «Լացիո» - «Բրեշիա» (2-0) խաղում գոլի հեղինակ է դարձել Չիրո Իմոբիլեն, որը խփել է ընթացիկ մրցաշրջանի իր 35-րդ գնդակը։
Հարձակվողն այս գոլով շրջանցել է Ռոբերտ Լևանդովսկուն և այժմ միանձնյա առաջատար է «Ոսկե խաղակոշիկի» մրցապայքարում։
Երկրորդ տեղում «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է, որը մրցաշրջանն ավարտել է 34 գոլով։
Նրան հաջորդում են «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն` 31 գոլով և Տիմո Վերները` 28 գոլով։
Լավագույն հնգյակը եզրափակում է Լեո Մեսին` 25 գոլով։

