Այսօր  ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ ԿՐՏՍԵՐԸ կդառնար 38 տարեկան

Արխիվ 16-20

Այսօր  ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ ԿՐՏՍԵՐԸ կդառնար 38 տարեկան:

Ակամայից հիշեցինք Վարդգես Պետրոսյանի տողերը«Ամեն մոտիկ մարդու մահը մեզ պարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել»:  

ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ ԿՐՏՍԵՐԸ  թեև ապրեց  18 տարի, բայց իրենից հետո թողեց ստեղծագործական  ժառանգություն:

Ահա նրա բանաստեղծություններից մի քանիսը.

***

Եթե  մեկին այս ճահճից

Ես փրկել կարողանամ,

Ուրեմն ես կհաղթեմ

Ու հանգիստ կհեռանամ:

Ու թող այդժամ ինչ ուզե

Ճակատագիրը բերի,

Մեկ է` հաղթել եմ արդեն

Կյանքի մարտում կատաղի:

Մորս

Լուսինը նայեց քաղաքին քնած,

Ու գիշերը հանկարծ ինչ-որ բան շշնջաց,

Ինչ-որ բան շշնջաց:

Լուսինը նայեց այն շանը քնած,

Որ պառկել էր անշարժ սև հողում մոխրացած,

Սև հողում մոխրացած:

Ախ, լուսին, լուսին

Ուզում եմ քեզ գրկել,

Քեզ տանել, լուսին

Ու մորս նվիրել։

Լուսինը լսեց ու կորավ հանկարծ,

Մնացի միայնակ գիշերում կախարդված,

Գիշերում կախարդված:

Իսկ երբ արթնացա, ես տեսա հանկարծ,

Որ լուսինը կորած իմ գրկում է քնած,

Իմ գրկում է քնած:

Ախ, լուսին, լուսին

Ուզում եմ քեզ գրկել,

Քեզ տանել, լուսին

Ու մորս նվիրել

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ կրտսերը  ծնվել է 1982 թվականի հունիսի 30-ին: նա թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Էդգար ԷԼբակայանի թոռն է, հայ ժամանակակից բեմի վարպետներ Արմեն և Աննա Էլբակյանների որդին:

Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Խաղացել է թատրոնում, կինոյում: Տարբեր թատրոններում իրականացրել է մի շարք բեմադրություններ։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված Օ՝ Նիլլի «Սերը ծփիների տակ» ներկայացման երաժշտության հեղինակն է։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացված մրցույթում արժանացել է պատվո դիպլոմի։ Հետմահու նրան շնորհվել է նույն ինստիտուտի «Ոսկե դիմակ» մրցանակը։ Էդգար Էլբակյան կրտսերը շուրջ հարյուր բանաստեղծությունների, թատերգությունների, պոեմների, պատմվածքների և երգերի հեղինակ է։ 2002 թվականին լույս է տեսել Էդգար Էլբակյան կրտսերի «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն։ Մահացել է 2000 թվականի օգոստոսի 13 -ին:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում