Երևանյան ակումբը պայմանագիր է ստորագրել երկու ֆուտբոլիստի հետ
Արխիվ 16-20Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմը։
Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ` թիմին են միացել կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը և պաշտպան Ժիրայր Մարգարյանը։
22-ամյա հայ ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել Գյումրիի «Շիրակից»: Հայաստանի Մ21 հավաքականում անցկացրել է 7 հանդիպում։
Ստանոևիչն «Արարատի» կազմը համալրել է սերբական «Մաչվայից»: Կարիերայի ընթացքում հանդես է եկել սերբական ակումբներում, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն խմբում՝ պաշտպանելով «Շիրակի» և «Բանանցի» (այժմ «Ուրարտու») գույները:

