Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
Արխիվ 16-20|
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 30-31-ն, օգոստոսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Օգոստոսի 1-3-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակը մայրաքաղաքում Երևան քաղաքի հուլիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ․ · Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 41.50C (2000թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.00C (2009թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 27.30C Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:
|

