Տավուշից հետո էլ Նիկոլը նույն պահանջի առաջ է՝ ստորագրելո՞ւ է, թե՝ ոչ

Արխիվ 16-20

Եվ այսպես, նախօրեին թուրքական զորքերը մտան Նախիջեւան: Պաշտոնական նպատակը` «Նախիջեւանում Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ լայնամասշտաբ մարտավարական եւ թռիչքային-մարտավարական զորավարժություններն» են, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Միգուցե, առավել եւս, որ սա ամենեւին էլ առաջին նման զորավարժությունը չէ Նախիջեւանում: Բայց այն, որ այս զորավարժությունները հաջորդում են տավուշյան բախումներին, իհարկե, հուշում են, որ պաշտոնականից զատ, կան այլ ծրագրեր եւս:

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ

Անշուշտ, Էրդողանն էլ է քաջ գիտակցում, որ նման «այլ ծրագրերի» առկայության մասին կմտածեն նաեւ Մոսկվայում: Առավել եւս, որբ Անկարան, ըստ ռուսական աղբյուրների, Ադրբեջան է ուղարկել մոտ 11 հազար զինվորական։ Եվ այն, որ զորքերը Նախիջեւան մտցնելուն զուգահեռ, Էրդողանը զանգահարեց ՌԴ նախագահին, իհարկե, պատահական չէ: Այն նախնական տպավորությունն է, որ Էրդողանն այդպիսով փորձում էր Պուտինին հավաստիացնել, թե այդ զորավարժանքներով նա հակառուսական ծրագրեր չի հետապնդում: Սական Պուտինը, որը հայ-ադրբեջանական այս սրացումների հետ կապված երկու անգամ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որը ցույց է տալիս, թե որքանով է լուրջ վերաբերվում իրավիճակին, ըստ Կրեմլի հաղորդագրությանը, հերթական անգամ նախազգուշացրել է․ «Ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողությունների բացառման կարեւորությունը»: Կարճ ասած՝ պետք չէ ավելորդ խաղեր սկսել:

Իհարկե, հնարավոր է նաեւ, որ Էրդողանը անտեսի  Պուտինի ուղիղ նախազգուշացումը եւ որոշի զորավարժություններից սահուն կերպով անցնել պատերազմի: Առավել եւս, որ թուրք-ադրբեջանական այդ զորվարժություններն ունեն այս պրակտիկ տեսքը. ավիացիոն հատվածը անցկացվում է Ադրբեջանի արեւմտյան հատվածներում՝ Արցախին եւ ՀՀ սահմաններին զուգահեռ: Ցամաքային մասը Նախիջեւանում է: Այսինքն, զորավարժությունները երկու ուղղությամբ ակցանի մեջ են առնում Հայաստանը, ինչը ակնարկ է, որ պատերազմի դեպքում եւս  մեր  երկիրը կհայտնվի կրկնակի հարվածի մեջ: Բայց հենց այդպես էլ կարող էր տեղի ունենալ, եթե չլիներ մեկ կարեւոր գործոն՝ ՌԴ հայաստանյան ռազմաբազան եւ նրա թիկունքին կանգնած ՌԴ հարավային ռազմական օկրուգը: Իսկ այդ մեծ զորախումբը, ինչպես ցույց տվեցին ռուսական վերջին  զորավարժանքները, կարող է եւ պատրաստ է Հայաստանից զատ, արագորեն ներկայություն ապահովել նաեւ Ադրբեջանում: Այսինքն, Մոսկվան դրանով պարզ ակնարկեց, որ իր շահերի գոտի է համարում ողջ հարավկովկասյան տարածաշրջանը, այսինքն, որ  Թուրքիայի ցանկացած հարձակում, ցանկացած ուղղությամբ, կընկալի` որպես ՌԴ շահերին ուղղված հարված:

Առավել եւս, որ այս ամենին զուգահեռ, ԱՄՆ ներկայիս վարչակազմ մոտեցումները ներկայացրեց  Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը. «Կարծում եմ՝ Հարավային Կովկասը, Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող հարցերը առաջնային չեն դիտարկվում...»: Սա պարզ ակնարկ է, որ հարավկովկասյան ուղղությամբ պատերազմի մեջ մտնելու դեպքում Էրդողանը հազիվ թե հույսեր փայփայի, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն կշտապեն օգնության: Իսկ մյուս կողմից Իրանն է լուրջ անհանգստության նշաններ ցույց տալիս թուրքական զորավարժությունների առնչությամբ: Միաժամանակ Իրանը բուռն պայմանավորվածությունների մեջ է Չինաստանի հետ, մինչեւ իսկ կան խոսակցություններ՝ Իսլամական Հանրապետությունում չինական բազա տեղադրելու մասին: Այս ամենը վերաբերում է «Մետաքսի ճանապարհին», այսինքն հենց Չինաստանն է լրջորեն շահագրգռված, որ տարածաշրջանում ցնցումներ չլինեն: Ու սա նույնպես Էրդողանը չի կարող «ականջի հետեւ» գցել՝ փորձելով զորավարժություններից անցում կատարել պատերազմի:

ՍՊԱՍԵՆՔ ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ

Արդյունքում, ըստ կրեմլյան նույն հաղորդագրության, Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը շարունակվել է մեր համար հույժ կարեւոր այս հունով. «Երկուստեք շահագրգռվածություն է հայտնվել հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով, բանակցությունների միջոցով լուծելու հարցում: Պատրաստակամություն է հայտնել համակարգել ջանքերը՝ տարածաշրջանում կայունացման նպատակով: Առաջնորդներն ընդգծել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման անայլընտրանք չունենալը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ ի շահ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների»:

Կոպիտ ասած, Էրդողանը Պուտինի նման նախազգուշացումից հետո պատասխանել է՝ «Լավ, իսկ  ի՞նչ ենք անում մեր Ալիեւի հարցով»: Պատասխանը, ըստ էության, հետեւյալնէ՝ «Մենք արդեն առաջարկել ենք փոխզիջումային՝ «ի շահ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների» լուծման տարբերակ, մնում է, որ կողմերը համաձայնվեն»: Եվ ահա այստեղ է, որ թուրք-ադրբեջանական զորավարժանքները նոր  իմաստ են ստանում: Այսպես, ՌԴ-ից  եւ ՄԽ-ից այս օրերին հնչել  են արցախյան գործընթացն ավարտին  հասցնելու անհրաժեշտության մասին միանշանակ հայտարարություններ: Ընդ որում, Ուորլիքը, խոսելով հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի առաջնային հետաքրքրությունների բացակայության, այսինքն՝ տարածաշրջանում  ՌԴ-ի հետ առանձնակի վեճեր չունենալու մասին, նաեւ ցույց տվեց, որ խոսքը նաեւ արցախյան  գործընթացի մասին է: Ըստ նրա, ԱՄՆ-ն ընդամենը չի ցանկանում «տարածաշրջանում քաոս տեսնել` բազմաթիվ պատճառներից ելնելով»: Դրա կարեւոր նախապայմանն է արցախյան հանգուցալուծումը, եւ այդ ուղղությամբ էլ «ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան սերտ համագործակցում են»՝ առաջին ջութակահարի դերը Մոսկվային հանձնելով: Միաժամանակ, Ֆրանսիան եւս, ԱԳ նախարարի շուրթերով, իր հերթին պաշտոնապես խողեց արցախյան հակամարտության բանակցային հանգուցալուծման անհրաժեշտության ու հրատապության մասին։ Արդյունքում, ՄԽ համանախագահ երկրների դիրքորոշումը միանշանակ է։

Դատելով Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին Կրեմլի ներկայացրածից` Էրդողանը եւս նույն դաշտում է խաղում, եւ դրանում տրամաբանություն կա: Այս պահին Էրդողանը դեպի Ադրբեջան ցամաքային կապի  ստեղծման պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու գործնական հնարավորություն չունի, թեեւ նման հավակնությունները պարզ ի ցույց դրեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուց հետո իրականացված առաջին նամազի ժամանակ, որթեղ Թուրքիայի գլխավոր իմամը հանդես եկավ մերկ յաթաղանը ձեռքին։ . Ընդ որում, եթե անգամ խաղի մեջ քաշեն ԼՏՊ-ի` «Պատերազմ, թե՝ խաղաղություն» սկզբունքը, ապա Մոսկվան պարզ ցույց տվեց, որ ունի անհրաժեշտ ուժային միջոցները՝ իրավիճակը սեփական վերահսկողության տակ առնելու համար, եւ որ ամենակարեւորն է, կգործադրի դրանք: Մոտավորապես, ինչպես 2008թ.-ին էր՝ Աբխազական պատերազմի ժամանակներում, երբ նույն հարցն  էր՝ Մոսկվան ռազմական միջամտություն կցուցաբերի՞, եւ ցուցաբերեց: Այսինքն, ամբողջը ստանալու շանս այս պահին Էրդողանը չունի, որի պարագայում արցախյան ուղղությամբ մի քիչ այս կամ այն կողմը լուծումը նրա համար արդեն էական չէ:

Այսպիսով, մնում է Ալիեւի եւ Փաշինյանը հարցը: Սակայն խոշոր հաշվով Ալիեւը եւս ՄԽ-ի կարգավորման ծրագրին հավանություն տվել է: Ճիշտ է, չի դադարեցրել իր ամբողջատիրական հայտարարությունները, բայց եթե Էրդողանը «խնդրի», երեւի Բաքուն կստորագրի ՄԽ-ի առաջարկի տակ: Առավել եւս,երբ իր սահմանների մոտ վերջերս հայտնված ռուսական ծանր հրետանին եւս շատ բան հուշեց:

Ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա ՄԽ-ի հայտնի ծրագրի հետ կապված նրանից այդպես էլ հոդաբաշխ պատասխան չկա՝ ո՛չ դրական եւ ո՛չ էլ՝ բացասական: Բայց երբ գործնականում բոլորն են խոսում «առարկայական բանակցությունների» մասին, ավելի ճիշտ՝ պահանջում են, ապա այլեւս այդ մասին վերջնական պատասխան տալը ձգելու տարբերակ Փաշինյանը գործնականում չունի. անգամ բանը գրեթե հասավ պատերազմի, բայց էլի այդ պահանջը նրա առաջ է եւ էլ ավելի սուր: Դե ուրեմն, սպասենք Նիկոլի պատասխանին, որը հազիվ թե ուշանա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում