«Հրապարակ». Եռյակը դատարան չի դիմի
Արխիվ 16-20ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը քննարկում էր հավաքների ազատության սահմանափակումը վերացնելու հայցով վարչական դատարան դիմելու հարցը։ Շաբաթներ առաջ նույն հարցով նրանք նախագիծ էին ներկայացրել ԱԺ, սակայն մերժվեց։ Եռյակը որոշել է այս փուլում դատարան չդիմել։ «Հետագա զարգացումների մասին կհայտնենք»,- ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Մեր տեղեկություններով՝ եռյակում հույս ունեն, որ արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 13-ից հետո չեն երկարաձգի, ուստի անիմաստ են համարում դատարան դիմելը։ Եթե այս կանխատեսումները սխալ լինեն, կվերանայեն որոշումը։

