Վերջին երկու ամսում շատ ավելի մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում. Ռոբերտ Քոչարյան

Արխիվ 16-20

ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեք հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձավ նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի համար օրվա իշխանության ձեռնարկած քայլերրին:

«Մենք ունենք սահման 4 երկրի հետ, որից 2-ի հետ փակ է, Իրանի հետ ունենք մեկ անցակետ, մյուս երկիրը Վրաստանն է, որտեղ կորոնավիրուս գրեթե չկա, որտեղի՞ց հայտնվեց այս ամենը Հայաստանում: Սահմանների փակ լինելը մի վիճակ է, որը վնաս է հասցնում մեր տնտեսությանը, գրեթե բոլոր ոլորտներին, համաճարակի պայմաններում շատ ավելի հեշտ էր փակել երկիրը եւ խուսափել այս իրավիճակից, դա էլ չստացվեց: Սա միակ դեպքն էր, երբ մեր մասնակի շրջափակումը կարող էր առավելություն դառնալ երկրի համար, չաշխատեց: Երկրում 5 ամիս է` արտակարգ իրավիճակ է , համեմատում ես թվերն այն երկրների հետ, որոնք ոչինչ չեն արել, օրինակ, Բելառուսի հետ, մեր մոտ ավելի վատ է, քան Բելառուսում։ Հիմա հարց է առաջանում` մեր Կառավարության ձեռնարկած քայլերը ո՞ւր են մեզ բերել, ինչի է մեզ մոտ վիճակը ավելի վատ, քան այն երկրում, որտեղ ընդհանրապես ոչինչ չեն արել, սա մի հարց է, որի պատասխանը ես չունեմ: Ընդամենը մոտ 500 մահ Բելառուսում եւ 60 հազար դեպք, որը 10 միլիոն բնակչության հետ համեմատենք, շատ ավելի բարվոք վիճակ է, քան Հայաստանում»,-ընգդծեց ՀՀ երկրորդ նախագահը:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե «դիմակ կրեք, հետո՝ չկրեք, օգնում է, չի օգնում, անցքերը մեծ են վիրուսից եւ այլն», Ռ. Քոչարյանը համարեց զավեշտալի երեւույթներ, որոնք իրավիճակի հետ կապ չունեին. «Եվ ամենից անընդունելին ինձ համար փորձն էր մեղադրել ժողովրդին դիմակ չկրելու մեջ: Ես մեզ չեմ համեմատում գերմանացիների կամ ավստրիացիների հետ, բայց համեմատու մ եմ վրացիների եւ հույների հետ, որոնց հետ կենցաղային նմանություններ ունենք, սիրում ենք քեֆեր, բայց իրենց մոտ էլ այսպիսի վիճակ չէ: Պատճառը մեկն է` ձեռնարկված քայլերը եւ կառավարման արդյունավետությունը, ուրիշ բացատրություն չկա: Մի բան ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ` 2 ամսում շատ ավելի մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում, եւ ինչի՞ համար, դիմակ չկրելու համար: Բայց խոսքի մեջ ժողովրդին մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ սիրում ենք: Մի սիրեք, բայց ճիշտ կառավարեք, որ 900 հոգի չմեռնի: Հիմա էդ սիրված, բայց ասֆալտին փռված հպարտ քաղաքացին թող ինքը մտածի, թե ինչու է երկիրը հանձնել այս կառավարությանը, որոնք ասում են, որ դու ես մեղավոր, որ 900 հոգի մահացել է: Անընդունելի եմ համարում, ուղղակի սա անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի հանդեպ: Վաղը տնտեսական անհաջողությունների մեղքն ենք բարդելու ժողովրդի վրա, ասելու ենք` գլխից է գալիս, մեկ ուրիշ տեղից է գալիս: Վաղը պատերազմ լինի հանկարծ, խնդրահարույց հարցեր լինեն, ո՞վ է մեղավոր, իհարկե, մեր սիրած ժողովուրդն է մեղավոր, որովհետեւ անկազմակերպ է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում