Սորոսական սուրոգատ ստեղծելու գործընթաց է գնում. Ռոբերտ Քոչարյան

Արխիվ 16-20

ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեք հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, անդրադարձավ նաեւ այն դիտարկմանը, թե հիմա կոռուպցիա չկա. «120 միլիոն դոլարի պարգևավճար են բաժանել՝ օրենքով չնախատեսված: Ուղղակի թևերը քշտած, բյուջեի մեջ մխրճված 120 միլիոն դոլարի պարգևավճար են բաժանում. դա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ: Սա ակնհայտ գողություն է բյուջեից»:

Ինչ վերաբերում է օրվա իշխանության վարած արտաքին քաղաքականությանը, Ռ. Քոչարյանը հիշեցրեց, որ այսօրվա իշխանության մեծ մասը եկել է այն ՀԿ-ներից, որոնք ձեւավորվել են գլոբալիզացման երկրորդ թրենդից. «Ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից բոլորն այժմ փախչում ենԵս չեմ հասկանում՝ ո՞ւր ենք գնում եւ ինչի՞ համար: Ազգերի փոխարեն, կարծես, սորոսական սուրոգատ ստեղծելու գործընթաց է գնում»:

Թե որն է ստեղծված իրավիճակից ելքը եւ ինչպիսի ներքաղաքական զարգացումներ կարող են լինել, ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց, որ ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել. «Ուղղակի խնդիրն, այսպես ասենք, այն է, թե ընդդիմությունն ինչպե՞ս կվարվի, ընդդիմությունը կկարողանա՞ իր խոսքը հասցնել հանրությանը, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել… Ու ինչքան իրենք թուլացնեն այս ընդդիմությանը, այդքան իրենք լինելու են ոչ արդյունավետ։ Երկիրն ուժեղ ընդդիմության կարիք ունի այսօր»:

Ռ. Քոչարյանի գնահատմամբ՝ անգամ փոքր ցույց անելու արգելքն այսօր գալիս է նրանից, որ իշխանությունը տեսնում է՝ իրավիճակը վատանում է ու փորձում է թույլ չտալ որեւէ քաղաքական ակտիվություն. «Ու իմ մոտ հարց է առաջանում՝ արտակարգ դրությունն ինչի՞ համար է՝ քաղաքական հնարավոր գործընթացը կանխելո՞ւ, թե՞ համաճարակի, որովհետեւ չի երեւում, որ սա որոջէ կերպ համաճարակի հետ կապ ունեցող արտակարգ դրություն է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում