Արսեն Գրիգորյանը եւ «Հայ երգասանները» հանրության դատին են հանձնել նոր տեսահոլովակ՝ նվիրված Հայոց հզոր բանակին
Արխիվ 16-20ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ «Հայ երգասաններ» նախագիծը, որը կազմված է իր սաներից՝ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀԱՅԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԵՒ ԳԱՌՆԻԿ ԳԵՒՈՐԳՅԱՆ, հանրության դատին են հանձնել «Որ սարերը մեր չմնան անտեր» (հեղ.՝ Ռուբեն Հախվերդյան) երգի տեսահոլովակի պրեմիերան: Երգը նվիրված է Հայոց Հզոր Բանակին։
Տեսահոլովակի ռեժիսորը հենց Արսեն Գրիգորյանն է, բեմադրող-օպերատորը՝ Անդրան Մանթաշյանը, մոնտաժը կատարել է Seducation-ը, գործիքավորումը ` Հայկ Նավասարդյանը, միքս, մասթերինգը` Արամ Նավասարդյանը։

