Հունահռոմեական ոճի ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում
Արխիվ 16-20Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում։
Այս մասին հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։
Հավաքը կտևի մինչև օգոստոսի 11-ը։
ՀԲՖ մամուլի բաժնի փոխանցմամբ՝ նախատեսված էր ուսումնամարզական հավաքն անցկացնել հուլիսի երկրորդն կեսին, սակայն մի քանի ըմբիշի կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի պատճառով որոշում էր կայացվել հետաձգել այն։
Նշենք, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) նախնական որոշում է կայացրել 2020-ին մրցաշարեր անցկացնելու ժամանակացույցի վերաբերյալ։

