ԱՊՀ երկրների առաջին խաղերը կրկին կհետաձգվեն
Արխիվ 16-20ԱՊՀ երկրների առաջին խաղերի կազմակերպիչները երրորդ անգամ են քննարկում միջոցառումը հետաձգելու տարբերակը:
Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։
Ցանկություն կա այս անգամ միջոցառումը կազմակերպել և անցկացնել առաջիկա հոկտեմբերին։ Սկզբում նախատեսված էր օգոստոսին, ապա ՝ սեպտեմբերին։
Համավարակից հետո այս մարզահանդեսը պետք է դառնար առաջին միջազգային սպորտային իրադարձությունը Ռուսաստանում։
Հուլիսի 6-ին տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների ղեկավարների հեռավար խորհրդակցության ժամանակ ՀՀ ԿԳՄՍ-ից հայտնել են, որ համաճարակի պատճառով Հայաստանի մարզիկները չեն մասնակցի միջոցառմանը։
Նախնական տվյալներով սպասվում է 11 երկրների 14-23 տարեկան ավելի քան 2, 5 հազար պատվիրակների մասնակցություն։
Մրցասպարեզներում պայքար կմղվի 21 մարզաձևերում խաղարկվող 284 մեդալների հավաքածուի համար։
Մրցումները տեղի կունենան 15 մարզահամալիրներում։
Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։ Առաջարկն արվել է դեռևս 2018թ․ սեպտեմբերի 28 –ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։

