Ով է կապում Սասուն Խաչատրյանի ձեռքերը. «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի եթերում ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանն է
Արխիվ 16-20«Իրավական համակարգը չմաքրվեց այն աղբից, որ որ ձեւավորվել էր տասնամյակներ շարունակ: Նույն կադրերը շարունակում են պաշտոնավարել: Վերցնենք ամենափոքր ստորաբաժանումը` ՀՔԾ-ն. նույն քննիչները, նույն տականքները, որոնք որ կային նախորդ ռեժիմի ժամանակ, ովքեր պատվերով մարդիկ էին դատում` նույնությամբ մնացել են իրենց պաշտոններին: Էլ չեմ խոսում ՀՔԾ պետի մասին, ով բացարձականապես իրենց ոչինչ չի ներկայացնում: Ոնց նախկինում աշխատել է Վահրամ Շահինյանի հետ, այնպես էլ` ղումարբազ տականքը այսօր շարունակում է աշխատել: Վեկալում ենք Քննչական կոմիտեն նույն պատկերն , վեկալում ենք ԱԱԾ-ն` նույն պատկերն է: սա թավիշ չէ, սա թավիշից էլ բեթար է»,- Գայանե Զարգարյանի հեղինակային «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի ընթացքում, նման տեսակետ է հայտնել ՌՈ նախկին աշխատակից ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:
- Պարոն Ղուկասյան, բայց ինչն՞ է, այսպես ասած, կապում Սասուն Խաչատրյանի ձեռքերը, որ նա չի կարողանում...
- Կաշառակերությունն է կապում Սասուն Խաչատրյանի ձեռքերը, ուրիշ բան ես չեմ տեսնում այդտեղ: Իսկ եթե Սասուն Խաչատրյանը գերազնիվ անձնավորություն է եւ ուզում է քրեական պատասխանատվության ենթարկի օրինակ` Մասիսի քաղաքապետին, Արշակ Հակոբյանին, Ավագյան Աշոտին, Վովա Գասպարյանին, բայց նրան դա Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալիս` ուրեմն թող դիմում գրի ու գնա:
Մանրամասները «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի ամբողջական եթերում: Տեղեկացնենք հաղորդման ունկնդիրներին, որ այս անգամ «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի հեղինակը հաղորդումը վարել է մի փոքր այլ ֆորմատով, հաշվի առնելով, որ հաղորդման հյուրը արտերկրում է` նրա հետ ուղիղ կապ է հաստատվել հեռախոսզանգի միջոցով:

