ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌԸ

Արխիվ 16-20

 Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի անվան շուրջ աղմուկը չի դադարում 2018թ. իշխանափոխությունից ի վեր: Նախ, մարդկանց ինչ-որ խումբ սկսեց պահանջել համայնքապետի հրաժարականը: Բայց հրաժարական չեղավ, ու փոխարենը՝ լիովին կազմալուծվեց համայնքապետարանի գործունեությունը: Սակայն բազում այլ դեպքերում, երբ ինչ-որ անհաճո ընդդիմադիր մի պետական հաստատության վրա ծուռ հայացք է գցում, նրան անմիջապես «ասֆալտին են փռում», Անի համայնքապետարանի հետ կապված ոստիկանները տեղներից էլ չեն շարժվում՝ կանոնավոր գործունեություն ապահովելու համար: Այն դեպքում, երբ այդ հաստատությունը ո՛չ համայնքապետի սեփականությունն է, ո՛չ էլ` որեւէ այլ պետական պաշտոնյայի. այն պետք է համայնքի բնակչության խնդիրները լուծի ու երբ արգելափակված է, ապա էլ ի՞նչ խնդրի  լուծում:

Նրանցից զատ, քանի որ Ա.Գեւորգյանն այդպես էլ հրաժարական չտվեց, ժամանակի ընթացքում նա նաեւ քրգործով  մեղադրյալի դերում հայտնվեց: Սկզբում խոսում էին, թե միլիոններ է «կերել»: Բայց ահա օրերս կայացավ դատական վճիռ, որը բոլորովին այլ բան ցույց տվեց: Միլիոններից հետք չմնաց, այլ միայն, թե նա եւ համայնքապետարանի երկու աշխատակիցները վատնելու եղանակով հափշտակել են չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձ հաշվարկված եւ վճարված մոտ 580 հազար դրամ: Ամենատարօրինակը վճիռն էր. Գեւորգյանը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման, բայց համաներում է եղել, նա այդ պատիժը չի կրելու: Եվ դրան զուգահեռ, նրան արգելում են երկուսուկես տարի պետական պաշտոններ զբաղեցնել: Տպավորությունը սա  է՝ չկարողանալով նստեցնելու միջոցով պաշտոնից հանել, դիմեցին նման տրյուկի: Այսինքնոր խնդիրը ոչ թե վատնումն էր, այլ՝ պաշտոնազրկումը: Իսկ դա, նկատենք, բացահայտ քաղաքական հետապնդում է: Իսկ դա մտահոգիչ նախադեպ է. հիմա կարող են ամեն մի համայնքապետի մի քանի հազար դրամ վատնելու մեջ մեղադրել, նման ինչ-որ փաստ գտնել, ինչը դժվար չէ, եւ արգելել պաշտոնավարել: Ու այն տպավորությունն է, որ այս «տրյուկը» դեռ իրեն շատ է զգացնել տալու:Որքանով է արդարադատությունն իրականացնող մարմնի կայացրած վճիռը իրավաչափ`հաշվի առնելով, որ քաղաքապետին առաջադրված մի շարք հոդվածներին վերջում մնացել է մեկը: Արդյոք այստեղ քաղաքական ենթատեքստը ակնհայտ չէ՞, փորձեցինք հետաքրքրվել Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

- Վճիռը դեռ խորությամբ չեմ կարող մեկնաբնել, որովհետեւ դեռ չունեմ ամբողջական տարբերակը: Բայց այնքանով, որքանով ես ծանոթ եմ քրեական գործի մանրամասներին ¥իսկ ես քրեական գործին ծանոթ եմ ամբողջությամբ¤, չեմ պատկերացնում որեւէ օրինական հիմք եւ փաստ, որով հնարավոր էր մեղադրական դատավճիռ կայացնել: Որովհետեւ, ես բազմիցս եմ ասել` այստեղ սովորական աշխատանքային իրավահարաբերություններ են: Եթե պետությունը սկսել է իր «քիթը խոթել» նման ուղղություններ, ապա չեմ բացառում, որ մի օր պետությունը որոշի նաեւ, ասենք, ընտանեկան հարաբերություններ կարգավորել նույն տրամաբանությամբ: Այլ մեկնաբանություն, կարծիք չեմ կարող հայտնել: Ի՞նչ է նշանակում, թե հինգը տարվա մեջ 580 հազար ավել ես վճարել քո աշխատողին: Ամիսը մեկ էլ ԱԺ պատգամավորներն ու տարբեր այլ պաշտոնյաներ են ավել փող ստանում, որեւէ մեկը նրանց դատապարտո՞ւմ է: Եթե մենք անգամ նայենք, որ, օրինակ, մեկ ամիս այդ վարորդը պարգեւավճար ստանար, դա ավելի շատ գումար էր լինելու, քան դատախազության ասած ավել վճարված գումարը: Երկրորդ, եթե խոսում ենք գումարի չափի մասին, ապա դատաքննությամբ ապացուցվեց, որ վարորդը նաեւ արտաժամյա աշխատանք է կատարել, որի համար հասանելիք գումարի կեսն անգամ եթե վճարվեր, կրկին ավելի շատ գումար էր լինելու, քան այդ հինգ տարվա 580 հազար դրամ գումարը: Այսինքն, համայնքապետարանի բյուջեն այդ դեպքում ավելի էր տուժելու, քան այս պարագայում:

- Քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք այս գործում:

- Ես չեմ տեսնում այլ պատճառ, քան քաղաքականը: Ինչու  եմ ասում. շուրջ երկու տարի համայնքապետարանի դուռը փակ է ցուցարարների կողմից, իսկ ոստիկանությունը մատը-մատին չի խփում, որպեսզի ապահովի համայնքապետարանի բնականոն գործունեությունը: Այն դեպքում, երբ նույն տարածաշրջանում դպրոցներից մեկում ընդամենը մեկ օր ծնողների կողմից  ուսուցչի դեմ բողոքի ակցիա իրականացվեց, միանգամից քրեական գործ հարուցվեց: Այսքանը կարող եմ ասել:

- Պարոն Հայրապետյան, ո՞րն է լինելու Ձեր հետագա քայլը:

- Միանշանակ բողոքարկելու ենք, որովհետեւ դատարանը, անկախ ամեն ինչից, Արտակ Գեւորգյանին պատժից ազատել է, բայց միեւնույն ժամանակ որոշեց, որ փաստացի 3 տարի ժամանակով նա պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորություն չի ունենա: Այսինքն, դատարանը անձին, ըստ էության, զրկել է իր սահմանադրական իրավունքից: Նույն բանն է, որ որեւէ դատարան վարչապետին զրկի իր պաշտոնից: Աբսուրդը գիտե՞ք որն է, որ նույն դատարանը վերացրել է դատախազի ապօրինի որոշումը, որով փորձել էին մինչ դատը դադարեցնել Գեւորգյանի պաշտոնավորումը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում