Ամբողջ կրթական ոլորտում խայտառակություն է տիրում. Վահագն Վարագյան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

ԿԳՄՍ նախարարության ներկայացրած կրթական չափորոշիչների, բուհ չընդունված ուսանողների ակցիաների եւ ընդհանրապես` կրթական ոլորտում տիրող իրավիճակի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար ՎԱՀԱԳՆ ՎԱՐԱԳՅԱՆԻ հետ:

- Որ­պես կեն­սա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու` ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում նրան, որ կրթա­կան նոր չա­փո­րո­շիչ­նե­րով 8-րդ դա­սա­րա­նի կեն­սա­բա­նու­թյուն առար­կա­յի Վե­րար­տադ­րո­ղա­կան հա­մա­կարգ թե­մա­յի մեջ նե­րառ­վել են այն­պի­սի կե­տեր, ինչ­պի­սիք են, օրի­նակ, հա­կա­բեղմ­նա­վո­րիչ­նե­րի տե­սակ­նե­րը եւ դրանց գոր­ծա­ծու­թյու­նը` ել­նե­լով նպա­տա­կից, բա­ցատ­րե­լը որոշ սե­ռա­վա­րակ­նե­րի տա­րած­ման ու­ղի­ներն ու կան­խար­գել­ման եղա­նակ­նե­րը եւ այլն:

Սե­ռա­կան դաս­տի­ա­րա­կու­թյունն այն­քան նուրբ եւ զգա­յուն թե­մա է, որ յու­րա­հա­տուկ մո­տե­ցում է պա­հան­ջում, մինչ­դեռ այ­սօր­վա կրթա­կան ոլոր­տում ձե­ւա­վոր­ված քա­ղա­քա­կա­նու­թյան եւ ան­ձամբ ԿԳՄՍ նա­խա­րա­րի հան­դեպ անվս­տա­հու­թյուն կա: Նմա­նա­տիպ ինչ-որ պիղծ երե­ւույթ­նե­րի ներ­թա­փանց­ման փոր­ձը դպրոց­ներ կամ կրթա­կան ոլոր­տի ինչ-որ ապուշ ու ան­հաս­կա­նա­լի որո­շում­նե­րի ըն­դու­նու­մը, լի­ո­վին սպա­սե­լի է, քա­նի դեռ այդ ոլոր­տը ղե­կա­վա­րում է այն­պի­սի անձ­նա­վո­րու­թյուն, ինչ­պի­սին Արա­յիկ Հա­րու­թյու­նյանն է: Մեր հա­սա­րա­կու­թյան մեծ մասն ար­դեն այս եր­կու տար­վա ըն­թաց­քում հաս­կա­ցել է, որ այլ բան ակն­կա­լել կամ սպա­սել այդ մար­դուց անի­մաստ է, ժա­մա­նա­կի վատ­նում է:

Պա­րոն Վա­րա­գյան, ամեն դեպ­քում, այս օրե­րին բարձր մի­ա­վոր­ներ ստա­ցած, բայց ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան նոր որոշ­մամբ` բուհ չըն­դուն­ված ու­սա­նող­նե­րի ակ­ցի­ա­նե­րը ցույց են տա­լիս, որ նրանք դեռ ակն­կա­լում են ԿԳՄՍ նա­խա­րա­րից ար­դա­րու­թյուն: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

Երբ կրթու­թյան կազ­մա­կերպ­մամբ սկսում են զբաղ­վել մար­դիկ, ով­քեր չեն հաս­կա­նում կրթու­թյու­նից, հե­տե­ւան­քը լի­նում է այս­պի­սին: Մար­դիկ որո­շել էին նոր հե­ծա­նիվ հո­րի­նել, նոր լու­ծում­ներ տալ, բայց դրանց մա­սին չի­րա­զե­կել: Այս մո­տե­ցում­նե­րով մշտա­պես կանգ­նե­լու ենք խնդիր­նե­րի առաջ, քա­նի դեռ չկա պրո­ֆե­սի­ո­նալ­նե­րի թիմ: Եթե նույ­նիսկ փո­փո­խու­թյուն էին արել, պետք է դրա մա­սին պատ­շաճ իրա­զե­կե­ին բո­լոր դի­մորդ­նե­րին, որ երբ այ­սօր որե­ւէ դի­մորդ կամ ծնող դուրս գար փո­ղոց եւ ակ­ցիա իրա­կա­նաց­ներ, ար­դա­րա­նա­լու տեղ լի­ներ: Մի­գու­ցե, այդ ժա­մա­նակ ոս­կե մե­դա­լա­կի­րը, որը մաս­նա­գի­տա­կան, գի­տե­լիք­նե­րի առու­մով մի­ան­շա­նակ ար­ժա­նի է, որ ըն­դուն­վի բուհ, երբ ի սկզբա­նե իրա­զեկ­ված լի­ներ իր իրա­վուն­քի եւ պար­տա­կա­նու­թյուն­նե­րի մա­սին, ըն­դու­ներ այդ որո­շու­մը: Ի վեր­ջո, դժվար չէր հենց գրա­վոր իրա­զե­կել, հա­մա­ձայ­նա­գիր ստո­րագ­րել նրանց հետ, որով­հե­տեւ դի­մորդ­նե­րը հսկա­յա­կա­կան թիվ չեն կազ­մում, մի քա­նի մի­լի­ո­նի չեն հաս­նում, որ այդ մարդ­կանց իրա­զե­կե­լը խնդիր լի­ներ: Սա­կայն եղել է անար­դա­րու­թյուն, որ ոչ ճիշտ ծա­նուց­ման հե­տե­ւան­քով ար­ժա­նի­նե­րը չեն ըն­դուն­վել բու­հեր: Պար­զա­պես զա­վեշտ է` ոս­կե մե­դա­լա­կի­րը չի ըն­դուն­վել բուհ, բայց նույն տե­ղում 10 մի­ա­վոր ստա­ցած մեկն ըն­դուն­վել է: Սա ըն­դա­մե­նը ան­կա­րո­ղու­թյան եւ ապաշ­նորհ կա­ռա­վար­ման հե­տե­ւանք է: Ամ­բողջ կրթա­կան ոլոր­տում խայ­տա­ռա­կու­թյուն է տի­րում, եւ սա պայ­մա­նա­վոր­ված է Արա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ան­զո­րու­թյամբ, ան­հաս­կա­ցո­ղու­թյամբ: Նա մի ոլորտ է ղե­կա­վա­րում, որից ոչինչ չի հաս­կա­նում:

Ձեր գնա­հատ­մամբ` էլի ապաշ­նորհ կա­ռա­վար­ման հե­տե­ւա՞նք է այն, որ առ այ­սօր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում եւս իրա­վի­ճա­կը հու­սադ­րող չէ:

Որ­պես պե­տու­թյուն` մենք ոչ մի բան չենք արել պայ­քա­րե­լու հա­մար, ըն­դա­մե­նը կող­քից հե­տե­ւել ենք եւ ար­ձա­նագ­րել, թե ինչ է տե­ղի ու­նե­նում: Որե­ւէ խե­լա­միտ լու­ծում, որե­ւէ որո­շում չի եղել ժա­մա­նա­կին պան­դե­մի­ա­յի այս շրջա­նում: Եթե ու­զում էինք իրա­կա­նում կան­խար­գե­լել, հա­մա­պա­տաս­խան որո­շում­նե­րը պետք է կա­յաց­վե­ին ըն­դա­մե­նը 10-15 օր շուտ, ինչ­պես մեր հա­րե­ւան երկ­րում: Չնա­յած մեր ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը եր­բեմն թույլ չի տա­լիս նմա­նա­տիպ հա­մե­մա­տու­թյան մեջ մտնել, բայց ու­զում եմ նշել, որ սա եր­կու երկր­նե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի, կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի որե­ւէ ճգնա­ժա­մա­յին պայ­ման­նե­րում կա­ռա­վար­չա­կան հմտու­թյուն­նե­րը հա­մե­մա­տե­լու լա­վա­գույն օրի­նակն է: Կար­ծես, մեր եր­կի­րը, մեր հա­սա­րա­կու­թյու­նը դար­ձել է փոր­ձա­դաշտ: Հի­մա էլ հա­մա­պա­տաս­խան ոլոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը կամ գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը ասում է, թե պետք է ներդ­րում ու­նե­նանք կո­րո­նա­վի­րու­սի դեմ պատ­վաս­տա­նյու­թե­րի փոր­ձարկ­ման գոր­ծում: Իսկ այս հա­մա­ճա­րա­կը մի­գու­ցե նա­եւ եր­կա­րի, որով­հե­տեւ չգի­տենք էլ այս հի­վան­դու­թյան հան­դեպ իմու­նի­տետ իրա­կա­նում ինչ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծով է ձե­ւա­վոր­վում` երեք ամ­սով, վեց ամ­սով, թե` ընդ­հան­րա­պես: Մենք մտել ենք մի շղթա­յի մեջ, որ այ­լեւս չենք կա­րո­ղա­նում կա­ռա­վա­րել, եւ սրա վեր­ջը երբ է լի­նե­լու, որե­ւէ տվյալ­ներ չկան, որով­հե­տեւ դար­ձել ենք բո­լոր տե­սա­կի վի­ճա­կագ­րու­թյու­նից դուրս եր­կիր: Մեր ցու­ցա­նիշ­նե­րը շա­րու­նա­կում են ամե­նա­բարձ­րե­րի շար­քում լի­նելյու­րա­քան­չյուր մեկ մի­լի­ոն բնակ­չի հաշ­վով:

Այս ամե­նի հե­տե­ւան­քով փաս­տա­ցի չգի­տենք էլ, թե ի վեր­ջո սեպ­տեմ­բե­րին հնա­րա­վոր կլի­նի՞ ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում դա­սե­րը վե­րա­կանգ­նել բնա­կա­նոն ռիթ­մով:

Այս­տեղ կա­ռանձ­նաց­նեի դպրո­ցա­կան կրթու­թյու­նը, որով­հե­տեւ սա է կրթու­թյան առաջ­նա­յին հիմ­քը: Եր­կու-երեք ամիս, սո­ցի­ա­լա­կան պայ­ման­նե­րից ել­նե­լով, ին­տեր­նե­տի կամ տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով, աշա­կերտ­նե­րի 25-30 տո­կո­սը չի մաս­նակ­ցել հե­ռա­հար դա­սապ­րո­ցես­նե­րին: Եվ եթե, Աստ­ված մի արաս­ցե, սեպ­տեմ­բե­րին մտնենք կո­րո­նա­վի­րու­սի նոր ցիկլ, նա­խա­րա­րու­թյու­նը, վստահ եմ, ոչինչ չի արել այդ երե­խա­նե­րի ու­սումն ապա­հո­վե­լու հա­մար: Առա­ջին հան­րա­պե­տու­թյան տա­րի­նե­րին` ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո, ծայ­րա­հեղ հի­վան­դու­թյուն­նե­րի շրջա­նում մեր դպրո­ցա­կան­նե­րի 25 տո­կոսն է մաս­նակ­ցել դա­սապ­րո­ցես­նե­րին, այ­սօր, կար­ծես, 100 տա­րի անց հայտն­վել ենք մի իրա­վի­ճա­կում, որ­տեղ դպրո­ցա­հա­սակ­նե­րի 25 տո­կո­սը զրկված է կրթու­թյան իրա­վուն­քից: Մինչ­դեռ պետք է պե­տու­թյունն ապա­հո­վի նրանց կրթու­թյուն ստա­նա­լու իրա­վուն­քը, այլ ոչ թե ոլոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը ապուշ հայ­տա­րա­րու­թյուն­ներ անեն, պի­տա­կա­վո­րեն ու թի­րա­խա­վո­րեն` նախ­կին­ներ-ներ­կա­ներ բա­ժա­նե­լով: Այս­պի­սի ոչ կա­ռու­ցո­ղա­կան մի­ջա­վայ­րում չենք կա­րո­ղա­նա­լու հա­ջո­ղու­թյան հաս­նել, ուս­տի` կոչ եմ անում կրթու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րին, որ այս պա­հից պատ­րաստ­վեն սեպ­տեմբ­նե­րին: Եթե նույ­նիսկ դա­սապ­րո­ցե­սը սեպ­տեմ­բե­րից վե­րա­կանգն­վի, պետք է նկա­տի ու­նե­նալ, որ ամ­բողջ աշ­խար­հում մաս­նա­գետ­ներն ասում են, որ աշ­նա­նը հնա­րա­վոր է կո­րո­նա­վի­րու­սի երկ­րորդ մեծ ալի­քը սկսվի: Այ­սինքն` հոկ­տեմ­բեր-նո­յեմ­բե­րին հնա­րա­վոր է տնա­յին պայ­ման­նե­րում հե­ռա­վար դա­սապ­րո­ցե­սը շա­րու­նակ­վի: Եվ այդ ժա­մա­նակ ՀՀ-ում չպետք է լի­նի գեթ մեկ երե­խա, ով դպրո­ցա­կան տա­րի­քի է եւ զրկվում է կրթու­թյուն ստա­նա­լու իրա­վուն­քից: Այլ պա­րա­գա­յում սա լի­նե­լու է հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյուն` մեր ապա­գա սերն­դի հան­դեպ:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հար­ցազ­րույցն ամ­բող­ջու­թյամբ դի­տե՛ք տեսանյութում. 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում