Նման «հույզերով» մի կողմից սեպ են խրում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ, մյուս կողմից` վնասում ՌԴ-ին. Լեպեխին

Արխիվ 16-20

Հայ-ադրբեջանական վերջին սահմանային լարվածության վերաբերյալ ՀԱՊԿ-ի եւ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումները դարձան լայն քննարկման առարկա: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻ հետ:

Պարոն Լեպեխին, տպավորություն էր, որ թե՛ պաշտոնական Մոսկվան, թե՛ ՀԱՊԿ-ը մինչեւ վերջ չեզոքություն պահպանեցին: Սա կարո՞ղ է պայմանավորված լինել հայ-ռուսական հարաբերությունների որոշակի վատթարացումով:

Մոսկվան եւ ՀԱՊԿ-ը չեն զբաղեցրել չեզոք դիրք: Նրանք պարզապես չեն շտապել ու չեն շտապում միջամտել հակամարտությանը` գիտակցելով, որ Հայաստանի դեմ սադրանքը, միեւնույն ժամանակ, սադրանք էր նաեւ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի դեմ: Իրավիճակը վերլուծելու համար Մոսկվային ժամանակ էր պետք: Այսպիսով, վերլուծությունը ցույց տվեց, որ սահմանին տեղի ունեցած բախումը հեռահար նպատակներ էր հետապնդում մի շարք աշխարհաքաղաքական խաղացողների կողմից: Այդ իսկ պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպից երկու օր անց տեղի ունեցավ Պուտինի եւ Էրդողանի միջեւ հեռախոսազրույց, որի ընթացքում նրանք բոլորովին էլ չեն քննարկել լոլիկի մատակարարման հարցը: ՌԴ ղեկավարը, ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանում տիրող սադրանքների, սեղմել է ստեղնաշարի բացարձակապես ճիշտ կոճակները, որից հետո ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին սկսված կոնֆլիկտը փաստացի ի չիք դարձավ:

Կարո՞ղ է ժամանակ առ ժամանակ թեժացող սահմանային լարվածությունը հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի ոչ միայն Տավուշի ուղղությամբ, այլեւ Արցախում:

Պատերազմ կարող է սկսվել հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած հատվածում, որտեղ կենտրոնացած են ադրբեջանական զորքերը: Շեշտում եմ՝ որտեղ կենտրոնացած են հենց ադրբեջանական զորքերը: Ի վերջո, ակնհայտ է, որ միայն նրանք կարող են լինել հիմնական պատճառ, որ սկսվեն իրական եւ լայնածավալ մահաբեր գործողություններ, այլ ոչ թե լինեն առանձին սադրանքներ: Անձամբ ես հայկական կողմից լայնամասշտաբ պատերազմ սկսելու ոչ մի դրդապատճառ չեմ տեսնում, որովհետեւ Հայաստանը շահագրգռված է ստատուս քվոյի պահպանման հարցում: Բայց ընդգծում եմ` Ադրբեջանի ղեկավարությունը նույնպես շահագրգռված չէ տարածաշրջանում պատերազմի սրմամբ: Այլ հարց է, որ ադրբեջանական էլիտաներում արմատական ուժերն ամրացնում են իրենց դիրքերը, որոնց  ակտիվորեն աջակցում են Թուրքիան եւ Արեւմուտքը, քանի որ նրանց ձեռնտու է Ալիեւի ընտանիքը քանդել` նրա «անգործության» պատրվակով:

Ձեր գնահատմամբ` ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կանդրադառնա հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վրա:

Այս իրավիճակն արդեն իսկ ազդում է Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, քանի որ հանրապետությունում տարբեր արմատական ուժեր ակնթարթորեն ակտիվացան: Դժգոհ է նաեւ չափավոր ընդդիմությունը, որը լրացուցիչ հիմքեր է ստացել` ներկայիս վարչապետին քննադատելու համար: Այնուամենայնիվ, ես ուշադրություն կդարձնեի ոչ թե այս` ընդհանուր առմամբ ՀՀ-ի համար ստանդարտ հետեւանքների, այլ Ռուսաստանում տիրող իրավիճակի վրա, որտեղ որոշակի ուժեր` դրսից ազդեցության տակ, սկսեցին ակտիվորեն հակահայկական տրամադրությունների ալիք բարձրացնել: Հետաքրքիր է, որ այդ ուժերը, իրենց շահերից ելնելով, օգտագործեցին նաեւ հայկական սփյուռքի որոշ ներկայացուցիչների: Խնդիրը հասավ նույնիսկ այն աստիճանի, որ սփյուռքի հայտնի ներկայացուցիչներից մեկը, որին ակտիվորեն աջակցում է ռուսական ուռա-հայրենասիրական օխլոսը, վերջերս հայտարարեց, որ ՌԴ-ն «կարող է թքել Հայաստանի վրա եւ տրորել»: Ենթադրում եմ, որ նման «հույզերը» լիովին ձեռնտու են այն մարդկանց, ովքեր մի կողմից սեպ են խրում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ, իսկ մյուս կողմից բավական էականորեն վնասում են ՌԴ-ին, որը ցանկացած իրավիճակում, կոչված է զսպվածություն պահպանել իր հարեւանների հետ: Կարծում եմ` Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Հայաստանում եւ այլ երկրներում ներկայիս սադրանքների կազմակերպման վերջնական նպատակը ՌԴ-ին հասնելն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում