ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՆԻՑ Է ԱՇԽԱՏԵԼՈՒ
Արխիվ 16-20Մեր տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ողջ օգոստոս ամսին պարտաստվում է տնից աշխատել: Մեր աղբյուրի խոսքով` Մարությանը շատ է աշխատել եւ հիմա ցանկանում է հանգստանալ: Թե ինչից է Մարությանն այդքան հոգնել, եւ ի՞նչն է նրա այդօրինակ որոշման պատճառը, մեր աղբյուրին պարզել չի հաջողվել: Փաստորեն եւս մեկ ամիս մայրաքաղաքն անտերության կմատնվի: Բայց չմոռանանք, որ վերջին մի քանի ամիսներին Մարությանը գրեթե միշտ էլ տնից էր աշխատում:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

